478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական խաղերը հայ երիտասարդության միասնության տոնն է. ՀՀ նախագահ
12:11
20 Օգոստոսի 2007

Համահայկական խաղերը հայ երիտասարդության միասնության տոնն է, հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` շաբաթ օրը Երևանում բացելով չորրոդ Համահայկական խաղերը։

«Համահայկական խաղերի անցկացումը մեր նորագույն պատմության լավագույն ավանդույթներից է և իր մեջ է միավորում ազգային միասնության ոգին, արդար մրցակցությունն ու առողջ ապրելակերպը», - ասել է նախագահը։

«Խաղերը դարձան հայ երիտասարդության միասնության տոնը, և ես համոզված եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նրա մասնակիցները ձեռք կբերեն բազմաթիվ ընկերներ, կհասցնեն այցելել երկրի տեսարժան վայրերը, իսկ Սփյուռքի երիտասարդությունը կրկին կվերագտնի իր պատմական հայրենիքը։ Համոզված եմ, որ, անկախ խաղերի արդյունքներից, կհաղթենք մենք բոլորս», - ընդծել է ՀՀ նախագահը։

ՀՀ նախագահը Խաղերի մասնակիցներին մաղթել է արդար մրցակցություն, սպորտային ձեռքբերումներ և անմոռանալի օրեր։

Չորրորդ Համահայկական խաղերի բացումը տեղի ունեցավ շաբաթ օրը Երևանում։  Խաղերի՝ Գառնու հեթանոսական տաճարից բերված կրակը վառելու իրավունքը շնորհվել էր օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին։

Խաղերին մասնակցում է աշխարհի 26 երկրների 94 քաղաքներից ժամանած ավելի քան 2,5 հազ. մարզիկ։ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը. ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինտոն, լող, թեթև աթլետիկա, թենիս, սեղանի թենիս։

Խաղերի նախօրեին իրականացվել է նախապատրաստական մեծ աշխատանք, երկու ամիս առաջ, Հայաստանի վարչապետի կարգադրությամբ, ստեղծվել է միջոցառման անցկացման կազմկոմիտե։

Բոլոր մասնակից-մարզիկները և մարզադաշտերը, որտեղ անցկացվելու են մրցումները, հագեցած են անհրաժեշտ մարզական պիտույքներով, պատրաստ են մարզահագուստները, մեդալները և հաղթողների գավաթները։

Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական մասից հետո միջոցառման փակման արարողությունը կշարունակվի  Ազատության հրապարակում՝ տոնական համերգով։

Առաջին Համահայկական խաղերն անցկացվեցին Հայաստանում՝ 1999թ.-ին, երկրորդը՝ 2001թ.-ին, երրոդը՝ 2003թ.-ին։ Չորրորդ Համահայկական խաղերի խորհրդանիշն է արջուկը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։