484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը հաստատել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը
11:54
20 Օգոստոսի 2007

Իրանի  Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի  կազմակերպության նախագահ Մոհամադ Ալիաբադին (Mohammad Aliabadi) հաստատել է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս մասին Ալիաբադին հայտարարել է շաբաթ օրը Երևանում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ իր գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ։

«Ալիաբադին ընդգծել է իրանահայ համայնքի կարևոր դերը՝ երկկողմանի համագործակցության կարգավորման հարցում։», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փոխնախագահը նաև նշել է մարզական ոլորտում համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով Չորրորդ համահայկական  խաղերին իրանահայ մարզիկների  մեծաթիվ  պատվիրակության մասնակցության կարևորությունը։

Իր հերթին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ իրանական պատվիրակության այցը Հայաստան ևս մի վկայություն է Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող  սերտ, բարիդրացիական հարաբերությունների, որոնք հաստատվել են երկու  երկրների ու ժողովուրդների  դարավոր փոխառնչությունների, պատմամշակութային ընդհանրությունների շնորհիվ:

Կարևորելով  վերջին շրջանում հաճախակի դարձած  բարձր մակարդակի փոխայցելությունների դերը՝ Հայաստանի փոխվարչապետը ընդգծել է, որ Իրանի նախագահի 2007թ. տարեվերջին նախատեսվող այցը Հայաստան ևս նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ամենատարբեր, այդ թվում` նաև սպորտի բնագավառներում:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Ալիաբադին և Հովիկ Աբրահամյանը միմյանց ներկայացրել են Իրանում և Հայաստանում Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ներկայիս վիճակը, զարգացման հեռանկարները, վարվող  պետական  քաղաքականությունը՝ ընդգծելով նաև այդ  ոլորտում երկու  երկրներում իրականացվող  բարեփոխումների վերաբերյալ  փորձի փոխանակման կարևորությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: