480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է հաջորդ մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում
11:14
20 Օգոստոսի 2007

Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը, որը շաբաթ օրը  հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը՝ իր հայրենակից, ծնունդով Հայաստանից Խորեն Գևորի հետ մենամարտում, մտադիր է հաջորդ մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում։  

«Մենք մեր հետագա գործողությունները կքննարկենք այն բանից հետո, երբ նա (Աբրահամը) կվերադառնա արձակուրդից», - ասել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուեռլանդը շաբաթ օրը՝ մենամարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքերով, շատ հավանական է, որ իր հաջորդ մենամարտերը Աբրահամն անցկացնի ԱՄՆ-ում։

Ինքը՝ Աբրահամը, որը պատրաստվում է իր երկշաբաթյա արձակուրդն անցկացնել ֆրանսիական Ռիվիերայում, հայտարարել է, որ իրեն հետաքրքրում է միջին քաշային կարգում WBC ևWBO վարկածներով չեմպիոն, ամերիկացի Ջերմեն Թեյլորը, որը 2005 թ.-ին այդ քաշային կարգում բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Բեռնարդ Հոպկինսից։

«Ես ուզում եմ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ միջին քաշային կարգում և հաղթել Թեյլորին, որն այժմ ունի WBC ևWBO վարկածների գոտիները», - ասել է Աբրահամը։ «Երբ ես իմ առջև նպատակ եմ դնում, ապա չեմ կարողանում այն գլխիցս հանել՝ մինչև չհասնեմ դրան»։

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Թեյլորը պետք է մենամարտ անցկացնի Քելլի Պավլիկի հետ, այնուհետև նա, անկախ մենամարտի ելքից,  մտադիր է տեղափոխվել միջին քաշային երկրորդ կարգ։

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979 թ.-ին, այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, ելույթ է ունենում գերմանական դրոշի տակ՝ 72,6 կգ քաշային կարգում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։