486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել են չորրորդ Համահայկական խաղերը
10:52
20 Օգոստոսի 2007

Երևանում բացվել է չորրորդ Համահայկական խաղերը։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Մասնակիցների շքերթը բացեց Աթենքի պատվիրակությունը։ Խաղերի՝ Գառնու հեթանոսական տաճարից բերված կրակը վառելու իրավունքը շնորհվել էր օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին։ Այնուհետև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խաղերը հայտարարեց բացված։   

Խաղերին մասնակցում է աշխարհի 26 երկրների 94 քաղաքներից ժամանած ավելի քան 2,5 հազ. մարզիկ։ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը. ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինտոն, լող, թեթև աթլետիկա, թենիս, սեղանի թենիս։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի խոսքերով, Համահայկական խաղերը հիանալի առիթ են, «որպեսզի Սփյուռքի ներկայացուցիչները, այցելելով Հայաստան, հաղորդակցվեն մեր արժեքներին, ծանոթանան երկրի առօրյա խնդիրներին՝ պատրաստ լինելով իրենց լուման ներդնել հայրենիքի ամրապնդման ու զարգացման գործում»։ 

Խաղերի նախօրեին իրականացվել է նախապատրաստական մեծ աշխատանք, երկու ամիս առաջ, Հայաստանի վարչապետի կարգադրությամբ, ստեղծվել է միջոցառման անցկացման կազմկոմիտե։

Բոլոր մասնակից-մարզիկները և մարզադաշտերը, որտեղ անցկացվելու են մրցումները, հագեցած են անհրաժեշտ մարզական պիտույքներով, պատրաստ են մարզահագուստները, մեդալները և հաղթողների գավաթները։

Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական մասից հետո միջոցառման փակման արարողությունը կշարունակվի  Ազատության հրապարակում՝ տոնական համերգով։

Առաջին Համահայկական խաղերն անցկացվեցին Հայաստանում՝ 1999թ.-ին, երկրորդը՝ 2001թ.-ին, երրոդը՝ 2003թ.-ին։ Չորրորդ Համահայկական խաղերի խորհրդանիշն է արջուկը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։