484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել մշակութային արժեքների արտահանման հարցը. փորձագետ
19:14
17 Օգոստոսի 2007

Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել 50 տարին գերազանցող ազգային մշակութային արժեքներն արտահանելու հետ կապված հարցերը։ Այս կարծիքն է ուրբաթ հայտնել  Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար, «Միսս Արմենիա» ազգային գործակալության ղեկավար Կարեն Արիստակեսյանը՝ ելույթ ունենալով մշակութային թեմայով քննարկումների ժամանակ։

«Մշակութային արժեք ներկայացնող իրերի արտահանումը երկրից շատ նուրբ հարց է և դրա լուծումը արդիական խնդիր է»,- ասաց նա։ Ինչպես կարծում է Արիստակեսյանը, Հայաստանի պետական կառույցները պետք է արժանի ուշադրություն դարձնեն այս խնդրին։

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքը թերություններ ունի, ինչը թույլ չի տալիս արժանի մակարդակով կարգավորել այդ ոլորտը»,- նշեց փորձագետը։

Միաժամանակ Մշակույթի նախարարության Մշակութային արժեքների պահպանության գործակալության ղեկավար Վահան Գասպարյանը հայտարարեց, որ տվյալ օրենքը լիովին կարգավորում է մշակութային արժեքների ներմուծումն ու արտահանումը։

«Բացի այդ, Հայաստանի կառավարությունը հաստատել է մշակութային  արժեք ներկայացնող արվեստի ստեղծագործությունների ցանկը, որոնք արգելված է արտահանել»,-ասաց նա։

Գասպարյանը հայտարարեց, որ որոշ դեպքերում, իր ֆինանսական հնարավորությունների շրջանակներում, պետությունը ևս ձեռք է բերում արժեքավոր առարկաներ՝ այդպիսով արգելք հանդիսանալով դրանց արտահանմանը։

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2004թ. դեկտեմբերի 6-ին։ Օրենքի մեջ փոփոխություններն ու ավելացումները կատարվել են 2005թ. մայիսի 25-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։