486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարզերում գայլերի հարձակումների դեպքերը դրանց ոչնչացման առիթ չեն. տեսուչ
18:44
17 Օգոստոսի 2007

Հայաստանի առանձին մարզերում գայլերի հարձակման դեպքերը դրանց ոչնչացման առիթ չեն կարող հանդիսանալ։ Այս մասին ուրբաթ մամուլի-ասուլիսում հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության Բնապահպանության պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետտեսուչ Արթուր Բեգլարյանը։

«Գայլերը այն կենդանիների թվին են պատկանում, որոնց որսը չափազանց դժվար է, չնայած այն բանին, որ գայլերի որսի թույլտվությունը անժամկետ է։ Օրինակ, 2006թ.-ին որսորդները ոչնչացրել են ընդամենը 10 գայլ»,- ասաց նա։

Հայաստանի Որսորդների ազգային միության նախագահ Գրիգոր Գրիգորյանի խոսքերով, գայլերի հարձակման դեպքերը մտահոգիչ են։ Միաժամանակ նա նկատեց,  որ ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ ամեն խփված գայլի դիմաց որսորդը դրամական հատուցում էր ստանում, ներկայում նման բան չկա։ «Որսորդները գայլերին խփելու խթան չունեն»,- փաստեց նա։

2007թ. ձմռանը Հայաստանում մարդու վրա գայլերի մասսայական հարձակման  դեպքեր են գրանցվել։ Մասնավորապես, միայն հունվարին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտկայքում գրանցվել է մարդկանց վրա գայլերի հարձակման 7 դեպք, իսկ այս տարվա հունիսին Շիրակի մարզում գայլերը հոշոտել են մի քանի տասնյակ ոչխար։

Հայաստանում որսաշրջանը կբացվի շաբաթ՝ օգոստոսի 18-ին, որի ընթացքում   կթույլատրվի 60 տեսակ կենդանու, այդ թվում՝ լորի, բադի, վարազի, գայլի որսը։

Ներկայում Հայաստանում կա 25 հազար որսորդ, որոնք միավորված են 3 կառույցներում՝ Հայորսորդմիությունում, Հայաստանի Որսորդների ազգային միությունում և Զինվորական-որսորդների միությունում։

Հայաստանում, ըստ օրենսդրության, որսորդ կարող է դառնալ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, որը Ոստիկանությունից զենք կրելու թույլտվություն է ստացել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: