485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ նախարարներից միայն երեքը չեն հրապուրվում որսորդությամբ
18:12
17 Օգոստոսի 2007

Տասնյոթ հայ նախարարներից միայն երեքը չեն հրապուրվում որսորդությամբ։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Որսորդների ազգային միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

«Գրեթե բոլոր հայ նախարարները որսորդ են։ Այնպես որ ավելի հեշտ է ասել, թե կառավարության անդամներից ով չի հրապուրվում որսորդությամբ»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքերով, որսորդությամբ է տարված նաև Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Առավել արհեստավարժ որսորդների շարքում նա նշեց վարչապետ Սերժ Սարգսյանի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, աշխատանքի նախարար Աղվան Վարդանյանի, արդարադատության նախկին նախարար, այժմ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի անունները։

Նրա խոսքերով, երբեք որսի չի գնացել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Որսորդության մեծ երկրպագու է նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գերադասում է բադի որսը»,- տեղեկացրեց նա։

Իր հերթին Բնապահպանության նախարարության Բնապահպանության պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը նկատեց, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է ունենա զենք և կարողանա օգտվել դրանից։

Ներկայում Հայաստանում կա 25 հազ. որսորդ, որոնք միավորված են երեք միությունների՝ Հայորսորդմիության, Հայաստանի որսորդների ազգային միության և Զինվորական-որսորդների միության մեջ։ Հայաստանի օրենսդրության համաձայն, մեր երկրում որսորդ կարող է դառնալ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, որը Ոստիկանության կողմից ստացել է զենք կրելու իրավունք։

Միջինը մեկ որսորդական հրացանը Հայաստանում արժե շուրջ 50 հազ. դրամ (մոտ 150 ԱՄՆ դոլար)։ Ամենաթանկ հրացանն արժե 1 մլն. դրամ (շուրջ 3 հազ. ԱՄՆ դոլար)։

Օգոստոսի 18-ին երկրում բացվում է որսաշրջանը, որի ընթացքում կթույլատրվի 60 տեսակ կենդանու, այդ թվում՝ լորի, բադի, վարազի, գայլի որսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։