486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. սկզբից հայտնաբերվել է որսորդության կանոնների 20 խախտում
16:57
17 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007թ. սկզբից հայտնաբերվել է որսորդության կաննոների խախտման 20 դեպք։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բնապահպանության նախարարության  Բնապահպանության պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը։

«Հայտնաբերված խախտումները վարչական էին, քրեական պատժի ենթակա դեպքեր հաշվետու ժամանակաշրջանում չեն արձանագրվել։ Բոլոր մեղավորները վարչական տույժի են ենթարկվել»,- ասաց նա՝ դժվարանալով նշել բռնագանձումների ընդհանուր գումարը։

Միաժամանակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ որսորդական կանոնները խախտելու համար առաջին անգամ ֆիզիկական անձը վճարում է տուգանք 30- 50 հազ. դրամի չափով (մոտ $90 - 150), իսկ պաշտոնատար անձը՝ 50- 100 հազ. դրամ (մոտ $150 - 300)։ Կանոնները երկրորդ անգամ խախտելու դեպքում տուգանքները, համապատասխանաբար, կկազմեն՝ 50- 80 հազ. դրամ (մոտ $90 - 240) և 80 -100 հազ. դրամ (մոտ $240 - 300)։

Որսաշրջանը Հայաստանում կբացվի շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին։ Որսաշրջանի ժամանակ կթույլատրվի որսալ 60 տեսակի կենդանի, որոնց թվում՝ լոր, կաքավ, նապաստակ, վարազ, գայլ։

Ներկայում Հայաստանում գրանցված է 25 հազար որսորդ, որոնք միավորված են 3 միություններում՝ Հայաստանի որսորդների միություն, Հայաստանի որսորդների ազգային միություն և Զինվորական-որսորդների միություն։

Համաձայն օրենսդրության, Հայաստանում որսորդ կարող է դառնալ հանրապետության ցանկացած չափահաս քաղաքացի, որը երկրի Ոստիկանությունից զենք կրելու թույլտվություն է ստացել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: