482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Օգոստոսի 18-ին Հայաստանում կբացվի որսաշրջանը
16:47
17 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին, կբացվի որսաշրջանը։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Որսորդների ազգային միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

«Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, որսաշրջանի բացումը մեծ իրադարձություն և տոն է որսորդների համար։ Որսաշրջանի բացման նախաշեմին մեծ նախապատրաստական աշխատանք է կատարվել, իրականացվել է կենդանիների գլխաքանակի հաշվում»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքերով, ձմեռային շրջանում Միությունը ձեռնարկել էր կենդանիների արհեստական կերակրում, մասնավորապես, թռչուններին կերակրելու նպատակով 2 տոննա ցորեն գնելու համար հատկացվել էր 1 մլն. դրամ (մոտ 3 հազ. ԱՄՆ դոլար)։

«Որսաշրջանը տևելու է 6 ամիս։ Որսով զբաղվելու ցանկություն ունեցողները պետք է որսորդական հավաստագիր ստանալու համար վճարեն 5 հազ. դրամ և, բացի այդ, առանձին տուրք վճարեն խփված յուրաքանչյուր կենդանու համար»,-հայտնել է նա։

Որսորդների միության նախագահի տվյալներով, «ամենաթանկարժեք կենդանին» վարազն է, յուրաքանչյուր խփված կենդանու համար որսորդը պետք է վճարի 50 հազ. դրամ (մոտ $150)։

Ինչպես հայտնել է Բնապահպանության նախարարության Բնապահպանության պետական տեսչության գլխավոր մասնագետ, ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը, որսորդական սեզոնի շրջանակներում կթույլատրվի որսալ 60 տեսակի կենդանի, այդ թվում՝ լոր, կաքավ, նապաստակ, վարազ, գայլ։

Ներկայում Հայաստանում գրանցված է 25 հազար որսորդ, որոնք միավորված են 3 միություններում՝ Հայաստանի որսորդների միություն, Հայաստանի որսորդների ազգային միություն և Զինվորական-որսորդների միություն։

Համաձայն օրենսդրության, Հայաստանում որսորդ կարող է դառնալ հանրապետության ցանկացած չափահաս քաղաքացի, որը երկրի Ոստիկանությունից զենք կրելու թույլտվություն է ստացել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։