478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Մասնագիտությունների մեծ մասով Հայաստանում գրանցել է բուհերի անցողիկ բալի անկում. ԿԳՆ
15:32
17 Օգոստոսի 2007

Հայաստանում բուհական ընդունելության քննությունների արդյունքներով մասնագիտությունների մեծ մասի դեպքում արձանագրվել է անցողիկ բալի անկում։ 

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որոշ մասնագիտությունների դեպքում այդ անկումը բավականին զգալի է։

Նախարարի խոսքերով, նման իրավիճակը պայմանավորված է, նախ,  ցածր անցողիկ բալով՝ մոտավորապես 16 բալ, որը գրանցվել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական պետական քննության ժամանակ։

«Երկրորդ, «մաթեմատիկա» և «հայ ժողովրդի պատմություն» առարկաների քննությունների ժամանակ քննական խիստ պայմաններին հետևելու շնորհիվ մեզ հաջողվեց զգալիորեն՝ 3 բալով, իջեցնել «էլիտար» մասնագիտությունների, մասնավորապես, «միջազգային հարաբերություններ» մասնագիտության անցողիկ շեմը», - ասաց նա։

Միաժամանակ, Լ.Մկրտչյանն ավելացրեց, որ սա վկայում է բնակչության լայն շերտերի համար նման մասնագիտությունների մատչելիության մեծացման մասին։

Նախարարը նաև պարզաբանեց, որ անցողիկ բալի անկումը տեղի չի ունեցել դիմորդների քանակի աճի հաշվին։

 «Օրինակ իրավագիտության ֆակուլտետում, անցյալ տարվա համեմատ, արձանագրվել է անցողիկ շեմի անկում՝ 2,5 բալով, սակայն այս տարի 29 հայտ քիչ է ներկայացվել, քան անցյալ տարի», - տեղեկացրեց նա։

Նախարարը նշեց նաև, որ, ընդհանուր առմամբ, քննություններն այս տարի ավելի հանգիստ են անցել, քան անցյալ տարի։

«Ամենակարևորն այն է, որ քննական բոլոր հանձնաժողովները կարողացան պահպանել քննական ընթացակարգի բոլոր չափանիշները», - կարծում է Լ. Մկրտչյանը։

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքերով, բնագիտական մասնագիտությունների անցողիկ շեմը միջինը իջել է 4-5 բալով։

«Մաթեմատիկայի ֆակուլտետում արձանագրվել է 5 բալի անկում, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում՝ 5, մեխանիկայի ֆակուլտետում՝ 4,5, ռադիոֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ 1 բալի անկում», - տեղեկացրեց նա։

Թոփչյանը նաև պարզաբանեց, որ այս միտումը պահպանվում է նաև  բուհերի մասշտաբով։ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բալերն իջել են միջինը 3-6 միավորով, մասնավորապես, քիմիական տեխնոլոգիաների, էլեկտրոտեխնիկայի և ռադիոտեխնիկայի մասնագիտությունների դեպքում։ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում բալերն իջել են 0,5-ից սկսած՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտության, մինչև 2 միավոր՝ «աշխատանքի տնտեսություն և սոցիոլոգիա» մասնագիտության դեպքում»,- ասաց նա։

Հայաստանի ընդունելության քննությունների ընթացքում, որը տևեց հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը, անցկացվել է 25719 քննություն։

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում առկա տվյալների համաձայն, քննություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 24423 դիմորդ։ Ամենաբարձր բալերը՝ 18-20, ստացել է 4801 դիմորդ, այդ թվում 2817-ը՝ անգլերենի գրավոր քննությունից, 303-ը՝ ռուսերենի գրավոր քննությունից, 284-ը՝ ֆիզիկայից, 280-ը՝ մաթեմատիկայից, 233-ը՝ գերմաներենի գրավոր քննությունից, 193-ը՝ ֆրանսերենի գրավոր քննությունից։ Անցողիկ շեմը՝ 8 բալ, չի հաղթահարել 2417 դիմորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: