484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը կրկին դարձել է Շախմատ-960 աշխարհի չեմպիոն
15:13
17 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արդեն երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Շախմատ-960 աշխարհի չեմպիոն։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Գերմանիայի Մայնց քաղաքում կայացած վճռորոշ խաղի ժամանակ Արոնյանը հաղթանակ է տարել հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի նկատմամբ։

Խաղի հիմնական 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, սակայն հավելյալ բլից-խաղերն ավարտվել են հայ գրոսմաստերի օգտին՝ 1,5 ընդդեմ 0,5-ի։

Շախմատ-960 առաջնությունը (այսպես կոչված՝ «Ֆիշերի շախմատ») տեղի է ունեցել Գերմանիայի Մայնց քաղաքում օգոստոսի 13-16-ը։ Բացի Արոնյանից և Անանդից, դրան մասնակցել է ևս երկու շախմատիստ՝ ֆրանսիացի Էթիեն Բակրոն և Ռուստամ Կասիմջանովը՝ Ուզբեկստանից։

2006թ. օգոստոսին Լևոն Արոնյանն առաջին անգամ  հաղթանակ տարավ «Ֆիշերի շախմատ» առաջնությունում՝ հաղթելով ռուս Պյոտր Սվիդլերին։

Mainz Open Chess 960 մրցաշարը մտահղացել է աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերը՝ 1996թ.-ին, այն անվանում են նաև Աշխարհի շախմատի -960  չեմպիոնատ (մյուս անվանումն է Fischer Chess, այսինքն՝ «Ֆիշերի շախմատ»)։

Խաղաքարերի սկզբնական դասավորությունից բացի, խաղի կանոները համընկնում են դասական շախմատին։ Խաղաքարերը տեղադրվում են ինչպես սովորական շախմատում, բայց խաղից առաջ «Fischerandom Chess Computerized Shuffler» համակագչային ծրագրով կատարվում է սկզբնական դիրքի «Պատահական համակարգչային ընտրություն»։

960 թիվը արտացոլում է հնարավոր սկզբնական դիրքերի քանակը, որոնք բաժին են ընկնում վիճակահանությամբ, այսինքն, խաղաքարերը շարում է համակարգչային ծրագիրը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։