486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքին
12:45
17 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքին. նկարիչը մահացել է չորեքշաբթի Գերմանիայում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծանուն նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի մահվան մասին։ Նրա ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ տասնամյակներ շարունակ հիացմունք և ոգևորություն են պարգևել հայ և օտար արվեստասերներին», - ասվում է Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձում։

 «Իմ ցավակցությունն եմ հայտնում Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին», - նշվում է ուղերձում։

Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Լորիսի Խաչատրյանը ծնվել է 1937 թ. մարտի 4-ին Երևանում։ Նրա ուսուցիչը և առաջնորդը արվեստի աշխարհում եղել է մաեստրո Երվանդ Քոչարը՝ նորարար-նկարիչ, «pienture dans I'espace» («տարածության գեղանկար») գեղարվեստական սկզբունքի հիմնադիր, որն ապրել և ստեղծագործել է մինչև 1936 թ.-ը Փարիզում։

50-ականների կեսերից Խաչատրյանը մասնակցում է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների, որտեղ նրա աշխատանքները գրավում են գեղարվեստական հասարակայնության ուշադրությունը։ 1959 թ.-ին Վիեննայում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսին երիտասարդ նկարիչը պարգևատրվում է բրոնզե մեդալով։ Պետական Տրետյակովյան պատկերասրահը 70-ականներին ձեռք է բերում Խաչատրյանի աշխատանքները։

Այդ տարիներին նկարիչը ակտիվ մասնակցում է Մոսկվայում, Երևանում, Փարիզում, Լիսաբոնում, Լոնդոնում, Դեթրոյտում, Լոս-Անջելեսում անկացվող ցուցահանդեսներին։ 1980 թ.-ին նրա աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Hermitag Gallery-ում՝ «20-րդ դարի հայտնի ռուս նկարիչները» ցուցահանդեսում։ 1971 թ.-ից Խաչատրյանը հիմնականում բնակվում էր Մոսկվայում, սակայն ամեն  տարի այցելում էր Հայաստան։

Նկարիչը մահացել է օգոստոսի 15-ին՝ Գերմանիայում՝ վիրահատության ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: