481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հուսով է, որ Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում
10:50
17 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ Հարավային Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։

Այդ մասին Օսկանյանը հայտնեց նախօրեին՝ ընդունելով Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Կյու Հյունգի (Lee Kyu-hyung, նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի կրկնօրինակը։

«Նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ Հարավային Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը և վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու խաղաղ կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Միսնկի խմբի ֆորմատով` չտեղափոխելով այն ՄԱԿ, ինչի կողմնակից է Ադրբեջանը»- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Հայաստանի և Կորեայի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում:

Կողմերը կարևորեցին  իրավական դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը: Նշվեց, որ Հայաստանը ձգտում է զարգացնել երկկողմ հարաբերությունները ասիական տարածաշրջանի առաջատար երկրների հետ:

Իր հերթին Լի Կյու Հյունգը նշեց, որ Կորեան շահագրգիռ է իր առաջարկած բազմաթիվ ոսուցողական, փորձի փոխանակման և երկրի զարգացմանն ուղղված ծրագրերում Հայաստանի առավել ակտիվ ներգրավմամբ: 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև 2008թ. երկու երկրների նախագահական ընտրություններին

Օսկանյանը ցավակցություն հայտնեց դեսպանին Աֆղանստանում զոհված կորեացիների կապակցությամբ` նախարարը հույս հայտնեց, որ մնացածը շուտափույթ ազատ կարձակվեն:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: