486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Գերմանիան բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը
18:45
16 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Յոhանա-Մարիա Վիկտորինը (Andrea Joana-Maria Wiktorin) հինգշաբթի հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների արդի մակարդակը, ինչի մասին վկայում են ակտիվ քաղաքական երկխոսությունը, հաճախակի երկկողմ այցերը և դինամիկ զարգացող առևտրա-տնտեսական կապերը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են ՀՀ նախագահի մամուլի-ծառայությունից։

Հայաստանի նախագահը, ընգծելով երկկողմ համագործակցության համակարգված բնույթը, հայտարարել է, որ օգնության գերմանական ծրագրերը գործնական են, որակական տեսանկյունից՝ խիստ արդյունավետ և ուղղված են ամենակենսունակ ոլորտների ենթակառուցվածքային բարեփոխմանը։

Իր հերթին Վիկտորինը հաճույքով նշել է, որ զարգացման ոլորտում համագործակցության առումով Գերմանիան Հայաստանի գլխավոր դոնոր պետություններից է։

«Որքան կոնկրետ և իրատեսական են ծրագրերը, նույնքան արդյունավետ է աշխատանքը»,- հայտարարել է դեսպանը։

Կողմերն ընգծել են երկկողմ համագործակցության նոր ուղություններ փնտրելու անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը տեղի կունենա  սեպտեմբերին։

Քոչարյանը և Վիկտորինը շոշափել են նաև Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը՝ քննարկելով գերմանական կողմի աջակցության հնարավորությունը՝ ԵՄ «Նոր հարևաններ» Գործողությունների ծրագրի քաղաքականության իրականացմանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։