481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սննդամթերքի սպառման հայկական շուկան չի համապատասխանում եվրոպական պահանջներին. Պետական անասնաբուժական տեսչություն
18:02
16 Օգոստոսի 2007

Սննդամթերքի, մասնավորապես, կենդանական ծագման մթերքի սպառման հայկական շուկան չի համապատասխանում եվրոպական պահանջներին։ Ինչպես հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գրիշա Բաղյանը, դա հատկապես արդիական է սպառողական տեսանկյունից։

Սպառման շուկաների նման անբավարար վիճակը նա բացատրեց նրանով, որ խորհրդային շրջանի խոշոր մսի կոմբինատները Հայաստանում վաղուց արդեն չեն գործում, իսկ նոր փոքր ձեռնարկություններ չեն կառուցվում։

 «Այսօր միս և մսամթերք հիմնականում արտադրվում է տնային մորթի արդյունքում»,- պարզաբանեց նա։

Բաղյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ գյուղատնտեսության նախարարությունը հանրապետությունում երկու տիպի ստուգում է անցկացնում՝ կենդանիների և մսամթերքի։

Նրա խոսքերով, մորթից առաջ կենդանիները հետազոտվում են հիվանդությունների և ընդունված չափանիշերից շեղումների հայտաբերման նպատակով, ինչից հետո կազմվում է փաստաթուղթ, որտեղ կենդանու արտաքին կլինիկական տվյալների հիման վրա՝ կազմվում է վերջինիս բնութագիրը։

«Ստուգումների երկրորդ տեսակն իրագործվում է հատուկ կազմակերպության կողմից, որը գործում է Երևանում և կատարում է սպառման շուկաներ կենդանական ծագման մթերքի ներմուծման ուսումնաիսրություն և վերահսկողություն»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ նա հայտնեց, որ 2007թ. օգոստոսին այս կազմակերպությունը հայտնաբերել է մսամթերքի անվտանգության նորմերի երկու խոշոր խախտում։

««Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող մթերային շուկայում ժամանակին կանխվեց սիբիրյան խոցով հիվանդ կենդանու մսի սպառման փորձը։ Իսկ այս շաբաթ նույն շուկայում հայտնաբերվել է էմֆիզեմատոզային կարբունկուլով հիվանդ կենդանու միս, որը անմիջապես հեռացվեց շուկայից»,- ասաց նա։

Բաղյանը կարծում է, որ մսամթերքի որակի վերահսկողության  արդյունավետության բարձրացումը կախված է սպանդանոցների քանակի ավելացումից։

«Սպանդանոցներում մսի մշակումն ու դասավորումը կկատարվի այսօրվա շուկաների համեմատ սանիտարական պայմաններին ավելի համապատասխանող պայմաններում»,- ընգծեց նա։

Գյուղատնտեսության ներկայացուցիչը հավելեց, որ երկրում իրագործվում է սպանդանոցների շինարարության ծրագիր, որի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում արդեն ստեղծվել է մի քանի նման ձեռնարկություն։

 «Բայց դրանց թիվը դեռևս բավարար չէ, աշխատանքները շարունակվում են, և մենք ենթադրում ենք, որ դրանց թիվն ամեն տարի կաճի 4-5 սպանդանոցով»,- ասաց Բաղյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: