482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Հայ կամավորների համախմբման» ակտիվիստների նկատմամբ մեղադրական դատավճիռը հիմնավորված չէ. կարծիք
17:21
16 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի և կազմակերպության ակտիվիստներ Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի նկատմամբ մեղադրական դատավճիռն ահնիմն է, հինգշաբթի կլոր սեղանի շրջանակներում հայտարարեց Ի պաշտպանություն դատապարտյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի կոմիտեի անդամ Արմեն Աղայանը։

«Նշված անձանց նկատմամբ դատավճիռն անհիմն է և է քաղաքական հետապնդումների վառ օրինակ է։ Պետական իշխանությունը զավթելու հասարակական կոչերի մեջ մեղադրանքը իրականությանը չէր համապատասխանում»,- ասել է նա։

Միաժամանակ, կոմիտեի անդամը նշեց, որ Սեֆիլյանի և Մալխասյանի խոսքերը, որոնք մեղադրող կողմը մեկնաբանել է որպես «պետական իշխանությունը զավթելու հասարակական կոչեր», այդպիսին, ըստ էության, չեն եղել, այլ ընդամենը կոչ էին՝ միավորվել կամայականությունների դեմ պայքարում։ Աղայանը նկատեց, որ նման կոչերով ամեն օր հանդես են գալիս հարյուրավոր քաղաքացիներ։

Մեղադրանքի երկրորդ կետի՝ զենքի և զինամթերքի պահպանություն, վերաբերյալ կոմիտեի անդամը հայտնեց, որ Սեֆիլյանից բռնագրավված զենքը պարգև էր, իսկ Մալխասյանի և Արոյանի մոտ, որոնք ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են եղել, զենքը և փամփուշտները մնացել են դեռ հակամարտության ժամանակներից։

«Սեֆիլյանի, Մալխասյանի և Արոնյանի դեմ հարուցված գործը բարոյական մեծ վնաս է հասցնում Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությանը։ Բացի այդ, այս անձանց խիստ պատիժը հարված էր ղարաբաղյան պատերազմի մասնակիցների նկատմամբ հարգանքին»,- ասաց Աղայանը։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 6-ին «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին անմեղ ճանաչեց ՀՀ ՔՕ 301 հդ. 1 մասով (Պետական իշխանության բռնազավթում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխում)։

Սակայն Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 235 հդ. 1 մասով (հրազենի, զինամթերքի, ակոսավոր հրազենի փափմուշտների, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում) և դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեա-կատարողական հիմնարկում. պատժի ժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 9-ից սկսած։

Վարդան Մալխասյանը մեղավոր է ճանաչվել սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու մասին հասարակական կոչեր անելու մեջ և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեա-կատարողական հիմնարկում. պատժի ժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 10-ից սկսած։

Վահան Արոյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235 հդ. 1 մասով և դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման՝ պատիժը կրելով ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեա-կատարողական հաստատությունում. պատժի ժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 28-ից սկսած։

Սեֆիլյանի և Մալխասյանի ձերբակալության առիթ են դարձել նրանց 2006թ. դեկտեմբերի 4-ի «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության նիստի ժամանակ ունեցած ելույթները։

Սեֆիլյանի Հայաստանի քաղաքացի չէ։ Նա ղարաբաղյան պատերազմի վետերան է, «Շուշի» հատուկ ջոկատի հրամանատարը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: