482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աշնանը կանցկացվի Թատերական երիտասարդ ռեժիսորների երկրորդ համահայկական փառատոնը
16:49
16 Օգոստոսի 2007

Թատերական երիտասարդ ռեժիսոր-բեմադրիչների երկրորդ համահայկական փառատոնը կանցկացվի Գյումրում՝ հոկտեմբերի 21-26-ը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։

Նրա խոսքերով, փառատոնի անցկացումը հենց Գյումրիում պայմանավորված է Հայաստանի թատերարվեստի ապակենտրոնացման անհրաժեշտությամբ, քանի որ թատրոնների ճնշող մեծամասնությունը գործում է մայրաքաղաքում։

«Մենք ցանկանում ենք Հայաստանի մարզերում վերականգնել կորած թատերական ավանդույթները, քանի որ որոշ շրջաններում երիտասարդ սերունդը գաղափար չունի այն մասին, թե ինչ է թատրոնը»,-ասաց նա։

Ղազանչյանը հավելեց, որ փառատոնին կմասնակցեն մինչև 30 տարեկան   ռեժիսորներ 11 թատրոններից՝ Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական, Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հ.Թումանյանի անվան տիկնիկային, Երևանի պետական կամերային, «Էդգար Էլբակյանի թատրոն», «Համազգային» թատրոններից, ինչպես նաև Գյումրու թատրոնից և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնից։

Առաջին անգամ երիտասարդ ռեժիսոր-բեմադրիչների համահայկական փառատոնն անցկացվեց Երևանում՝ 2006թ.-ին։

Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 2006թ.-ին հանրապետությունում գործել է 26 թատերական կազմակերպություն, որից 15-ը՝ դրամատիկական, 5-ը՝ տիկնիկային, 4-ը՝ երաժշտական, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը և Երևանի կրկեսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: