486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն դիտորդներ կուղարկի Ղազախստանի ընտրություններին
14:06
16 Օգոստոսի 2007

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում Ղազախստան կուղարկի իր հինգ ներկայացուցիչներին՝ շաբաթ օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկա գտնվելու համար։  

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, ԵԱՀԿ առաքելության կազմում են արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Ատոմ Մխիթարյանը և ԿԸՀ նախկին անդամ Արտակ Քոչարյանը։

ԱՊՀ դիտորդների պատվիրակության կազմում են ՀՀ ԿԸՀ իրավաբանական և ծրագրամեթոդաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի պետ Սևակ Հովհաննիսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Թորոսյանը և ԿԸՀ քարտուղարության գլխավոր մասնագետ Նունե Կարապետյանը։

«ՀՀ ԱԳՆ-ն Ղազախստան կուղարկի ևս մեկ դիտորդ», - նշեց մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Կուսակցական ցուցակներով մաջլիսի ընտրությունները (Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատ) Ղազախստանում նշանակված են օգոստոսի 18-ին, Ժողովուրդների ասամբլեայի ընտրությունները՝ օգոստոսի 20-ին։

Ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ հունիսին պատգամավորներն ինքնակամ վայր դրեցին իրենց լիազորությունները, որպեսզի գործեն ավելի վաղ երկրի Սահմանադրության մեջ մտցված բոլոր օրենսդրական փոփոխությունները։

Մասնավորապես, պալատի նոր կազմը հնարավորություն կունենա համաձայնություն տալ հանրապետության վարչապետի, ինչպես նաև նախարարների մեծամասնության նշանակումներին։ 

Սահմանադրության մեջ մտցված փոփոխությունների համաձայն, ընտրությունները տեղի կունենան կուսակցական ցուցակներով։ 98 տեղի համար պայքարում է յոթ կուսակցություն, մաջիլիսի ինը պատգամավորներ կընտրվեն Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի կողմից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։