483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը և Վիշվանաթան Անանդը կվիճարկեն Աշխարհի շախմատի-960 չեմպիոնի կոչումը
13:54
16 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը և հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը հինգշաբթի կվիճարկեն Աշխարհի շախմատի-960  չեմպիոնատի հաղթողի կոչումը (այսպես կոչված՝ «Ֆիշերի շախմատ»), որը տեղի է ունենալու Մայնց քաղաքում (Գերմանիա)։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Mainz Open Chess 960 մրցաշարի երկրորդ փուլում Արոնյանը հաղթանակ է տարել Ուզբեկստանից Ռուստամ Կասիմջանովի նկատմամբ և ոչ ոքի է գրանցել ֆրանսիացի Էթիեն Բակրոյի և Վիշվանաթան Անանդի հետ հանդիպումներում։

Երկու փուլերի արդյունքներով, Արոնյանի օգտին գրանցվել է 4,5 միավոր, Անանդի օգտին՝ 4, Բակրոն հավաքել է 2 միավոր, իսկ Կասիմջանովը՝ վեց հնարավորից 1,5 միավոր։

Աշխարհի շախմատ-960 չեմպիոնի կոչման հաղթողը պարզ կդառնա հինգշաբթի՝ Արոնյանի և Անանդի միջև ընթանալիք չորս մրցախաղերի արդյունքներով։ Եթե հաշիվը լինի ոչ ոքի, ապա հաղթողը կորոշվի թայ-բրեյքի արդյունքներով՝ մեկ բլից- խաղի ընթացքում։

Mainz Open Chess 960 մրցաշարի գործող գավաթակիրը (2006թ. օգոստոս) Լևոն Արոնյանն է, որն ընթացիկ տարվա աշնանը մտադիր է հավակնել շախմատի թագին։

Շախմատ-960  աշխարհի առաջնությունը մտահղացել է աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերը՝ 1996թ.-ին, այն անվանում են նաև Աշխարհի շախմատի -960  չեմպիոնատ (մյուս անվանումն է Fischer Chess, այսինքն՝ «Ֆիշերի շախմատ»)։

Խաղաքարերի սկզբնական դասավորությունից բացի, խաղի կանոները համընկնում են դասական շախմատին։ Խաղաքարերը տեղադրվում են ինչպես սովորական շախմատում, բայց խաղից առաջ «Fischerandom Chess Computerized Shuffler» համակագչային ծրագրով կատարվում է սկզբնական դիրքի «պատահական համակարգչային ընտրություն»։

960 թիվը արտացոլում է հնարավոր սկզբնական դիրքերի քանակը, որոնք բաժին են ընկնում վիճակահանությամբ, այսինքն, խաղաքարերը շարում է համակարգչային ծրագիրը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։