484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը երաշխավորում է ըմբշամարտի Աշխարհի չեմպիոնատ ժամանակ հայ մարզիկների անվտանգությունը. Հայաստանի սպորտի նախարարություն
13:35
16 Օգոստոսի 2007

Ադրբեջանը երաշխավորում է Բաքվում սեպտեմբերի 17-23-ը տեղի ունենալիք հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոնատի   ժամանակ հայ մարզիկների անվտանգությունը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնեց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական մարզաձևերի վարչության պետ, Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյանը։

Նրա խոսքերով, մայիսին հայ պատվիրակության՝ Բաքու այցի ընթացքում ստորագրվել է քառակողմ պայմանագիր՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA), Ադրբեջանի սպորտի նախարարության և հայկական կողմի միջև։

«Ստորագրված պայմանագրի հիման վրա՝ ադրբեջանական կողմը կապահովի մեր ըմբիշների անվտանգությունը», - ասաց նա։

Գլխավոր քարտուղարը նաև ավելացրեց, որ հայ ըմբիշների հաղթանակի դեպքում, ըստ պայմանավորվածության, ադրբեջանական մայրաքաղաքում կհնչի Հայաստանի օրհներգը։ «Մենք կմասնակցենք  մայն մեր դրոշի տակ», - ավելացրեց նա։

Սակայն, Վարդանյանի կարծիքով, խնդրահարույց է Բաքվի 15 հազար տեղանոց դահլիճում հայ մարզիկների ելույթի ժամանակ նրանց անվտանգության ապահովման հարցը։  

«Ես չեմ բացառում հայկական պատվիրակության՝ Ադրբեջանի տարածք անվտանգ մուտք գործելու, ադրբեջանական մայրաքաղաքում գտնվելու հնարավորությունը, սակայն վտանգը սպառնում է հայ ըմբիշներին հենց ելույթների ժամանակ», - կարծում է Վարդանյանը։

Հայկական պատվիրակության կազմում է 34 մարդ, այդ թվում՝ 15 մարզիկ, մարզիչ, պատվիրակության ղեկավարներ՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիետի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյան և Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյան, ինչպես նաև բժիշկներ, մերսողներ և թարգմանիչներ։

«Հայ մարզիկները, չեմիպիոնատին ընդառաջ, անցնում են ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վերջին փուլը», - նշեց նա։

Վարդանյանը միաժամանակ նշեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնատին հայ մարզիկների մասնակցության կարևորությունը։ «1-8 տեղեր զբաղեցնողները կստանան վարկանիշային միավորներ՝ սպասվող օլիմպիական խաղերին մասնակցելու համար», - ասաց նա։

Միաժամանակ գլխավոր քարտուղարը չի բացառում այն հնարավորությունը, որ ադրբեջանական կողմը կմերժի հայ ըմբիշներին՝ մասնակցել աշխարհի առաջնությանը։

«2002 թ.-ին Ադրբեջանը մերժեց ընդունել մեզ նման առաջնության ժամանակ, սակայն այս անգամ մեր մասնակցությամբ հետաքրքրված են FILA-ն և ՄՕԿ-ը», - եզրափակեց նա։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ավելի վաղ այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնաձեն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը երաշխավորում է հայ մազրիկների լիակատար անվտանգությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: