483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթի հինգերորդ կիսաեզրափակչի երրորդ ընտրական փուլը կանցկացվի Երևանում օգոստոսի 18-ին
16:19
15 Օգոստոսի 2007

 «Ռուսկի սիլուետ» երիտասարդ դիզայներների VII միջազգային մրցույթի հինգերորդ կիսաեզրափակիչի երրորդ  ընտրական փուլը կանցկացվի Երևանում օգոստոսի 18-ին։

Ինչպես չորեքշբթի «Նովոստի-Արմեիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ծրագրի հայաստանյան կազմակերպիչ Օլգա Լավրինենկոն, միջոցառումն անցկացվում է Հայաստանի մրցույթի կիսաեզրափակչի պատրաստության շրջանակներում։

«Այս նախընտրական փուլը հայաստանյան «Ռուսկի սիլուետ» մրցույթի կիսաեզրափակչի անցաթուղթն է,  որը տեղի է ունենալու Երևանում սեպտեմբերի 8-ին»,- ասեց նա։

Լավրիենկոն նշեց, որ այս մրցույթի կարևորագույն նպատակներից մեկը ազգային ավանդույթների վերածնունդն է։ 

«Ազգային տարազի, ինչպես և մայրենի լեզվի, գրականության, մշակույթի պահպանումը ազգի ինքնապահպանման միջոցներից է»,- ընգծեց նա։

Լավրիենկոյի խոսքերով, կիսաեզրափակիչ անցնելու համար, դիզայներները երեք միջանկյալ փուլեր են անցնում։

«Ժյուրիի գնահատման չափանիշներն են առանձին նմուշները հավաքածուի վերածող տարրերի առկայությունն է, դրանց որակը, ինչպես նաև նորարարությունը»,- ընգծեց նա։

Նախագծի կազմակերպիչն ընգծեց, որ միջոցառման մասնակիցներ շարքում են   Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների մոդելավորման  բաժինների ուսանողներն ու շրջանավարտները։ «Երրորդ փուլին մասնակցելու համար ընտրված են մինչև 35 տարեկան 33 երիտասարդ դիզայներներ, որոնցից յուրաքանչյուրը ժյուրիին կներկայացնի տղամարդու և կանանց հինգական հավաքածուներ»,- պարզաբանեց նա։

Լավրիենկոն հայտնեց նաև, որ միջոցառման մասնակիցներին և ԶԼՄ-ներին տրամադրվելու է «Ռուսկի սիլուետ» ծրագրի նպատակների մասին պատմող տեսաերիզ։

«Ռուսկի սիլուետ» մրցույթի հայաստանյան երրորդ ընտրական փուլի և կիսաեզրափակչի կազմակերպիչներն են «Ռուսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ  «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ն և «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ (Մոսկովյան մշակութային գործարար կենտրոն) ընկերությունը։

Միջոցառման տեղեկատվական հովանավորն է ՎՏԲ Բանկը (Հայաստան), գլխավոր տեղեկատվական գործընկերը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, տեղեկատվական գործընկերներն են ռադիո «Վանը» և «Ռուսսկոյե ռադիոն», «Նովոստի-Արմենիա» և «Արմենպրես» լրատվական գործակալություները, ինչպես նաև «Էլիտ լայֆ», «Էլիտ սթայլ», «Աֆիշա», «Արմյանկա», «Շոկոլադ» և  «Երևան» ամսագրերը։

«Ռուսկի սիլուետ» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա 2007-ի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։

Երիտասարդ ձևավորողների միջազգային մրցույթը հիմնադրվել է 1999-ին «Ռուսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի կողմից և անցկացվում է ԱՊՀ և Բալթիկայի 150 քաղաքներում։ Հայաստանը, 2000-ից սկսած, հինգերորդ անգամ է մասնակցում Երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։