484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդ դասախոսներն ԱՄՆ-ում կարող են մասնակցել JFDP ծրագրին
14:12
15 Օգոստոսի 2007

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հայտերի ընդունում` երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին   (Junior Faculty Development Program/JFDP) մասնակցելու համար, որը սկսվելու է ԱՄՆ-ում՝ 2008 թ. հունվարին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի և մի շարք ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսների՝ վերապատրաստվել հումանիտար և հասարակական գիտությունների ասպարեզում, մասնավորապես, տնտեսության, բնապահպանության, պատմության, միջազգային հարաբերությունների, լրագրության, գրականության, փիլիսոփայության, հոգեբանության, քաղաքագիտության բնագավառներում։

«Այս ծրագրում հայ դասախոսների մասնակցությունը կօգնի ամրապնդել Հայաստանի և ԱՄՆ-ի համալսարանների միջև կապերը՝ կրթության և գիտության բնագավառում երկարաժամկետ համագործակցության հաստատման նպատակով», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Հինգ ամիսների ընթացքում JFDP ծրագրի մասնակիցները կծանոթանան դասավանդման նոր մեթոդներին, ձեռք կբերեն նոր հմտություններ ու գիտելիքներ, ինչպես նաև կմասնակցեն կոնֆերանսների և դասախոսություններ կկարդան ԱՄՆ-ի բուհերում։

JFDP-ի մասնակիցներին կտրվի կրթաթոշակ, որը կծածկի  ճանապարհածախսն ու առողջության ապահովագրման ծախսերը։ Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2007 թ. օգոստոսի 24-ն է։

Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիրը իրակացնում է «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթության և մշակույթի հարցերով բաժնի ֆինանսական աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: