480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Արևելք-Արևմուտք ծրագրավորման և թեստավորման հինգերորդ սիմպոզիումը կանցկացվի Երևանում
19:12
14 Օգոստոսի 2007

Արևելք-Արևմուտք ծրագրավորման և թեստավորման հինգերորդ սիմպոզիումը (5th IEEE East-West Design & Test Symposium)  կանցկացվի Երևանում՝  սեպտեմբերի 7-ից 10-ը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունից, նման միջոցառում Հայաստանում անկացվում է առաջին անգամ։

Սիմպոզիումի հիմնական նպատակն է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի մասնագետների փորձի փոխանակումը՝ էլեկտրոնային սխեմաների, համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտներում։

Միջոցառմանը նախատեսվում է Սև ծովի ավազանի, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև նորանկախ պետությունների մասնագետների մասնակցությունը։

Սիմպոզիումին կմասնակցեն 25 երկրների 125 ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում կներկայացվի 151 զեկույց։

Ոլորտի նորագույն ձեռքբերումները և դրա հետագա զարգացումը քննարկելու համար հրավիրված է 24 զեկուցող՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եգիպտոսի, Իսպանիայի, Կանադայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումիանիայի, Իտալիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի առաջատար կազմակերպություններից։ 

Համաժողովի կազմակերպիչներն են Խարկովի Ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարանը՝ Հայաստանի, Էստոնիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների հետ համատեղ։

Համաժողովի հովանավորներն են IEEE Computer Society Test Technology Technical Council ընկերությունը, ինչպես նաև էլեկտրոնային նախագծման ավտոմատացման և ՏՏ ոլորտի այնպիսի առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են Synopsys, Cadence, Mentor Graphics, Virage Logic, National Instruments, Intel, Echostar, INTSPEI-ը և այլ ընկերություններ։

Նախորդ տարիներին սիմպոզիումը երկու անգամ անցկացվել է Յալթայում, ինչպես նաև Օդեսայում և Սոչիում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։