483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԽՄԿ-ն և ՀԱՀ-ն Երևանում անցկացնում են միջազգային հումանիտար իրավունքին նվիրված սեմինար
15:44
13 Օգոստոսի 2007

Երկուշաբթի Հայաստանում բացվեց միջազգային հումանիտար իրավունքին նվիրված սեմինար, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից, սեմինարի թեման, որին մասնակցում են հայկական համալսարանների 24 ուսանող և երիտասարդ իրավաբան, կներկայացվի դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսի խոսքերով, սեմինարի նպատակն է ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ծանոթացնել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական դիրքորոշումների հետ։

«Մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռվի փորձագետների հետ կարծիքներ փոխանակել ժամանակակից մարտահրավերների մասին՝ հակամարտությունների գոտիներում միջազգային հումանիտար իրավունքի կիրառման ասպեկտով», - ասաց Ջ. Ռեյնոլդսը։

Սեմինարի ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի տեղական և միջազգային փորձագետները մասնակիցների հետ կքննարկեն հետևյալ թեմաները. ՄՀԻ-ի պատմությունն ու զարգացումը, զինված հակամարտությունների ժամանակ մարդկանց և օբյեկտների պաշտպանությունը, պատերազմի վարման ձևերն ու մեթոդները, մշակութային արժեքների պաշտպանությունը և միջազգային հումանիտար իրավունքի գործածումը ազգային օրենսդրությունում։

Ինչպես նշեց ՀԱՀ-ի միջազգային հումանիտար իրավունքի դասախոս Վահան Բուռնազյանը, Հայաստանում նման սեմինար առաջին անգամ է կազմակերպվում։

«Մենք կարծում ենք, որ սեմինարը շահագրգիռ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին կօգնի օգտագործել հումանիտար հարցերով իրենց գիտելիքները միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում», - նշեց նա։

Սեմինարը կտևի մինչև օգոստոսի 17-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: