486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի իշխանությունները բարձր են գնահատում շինարարների դերը՝ պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերի վերականգնման գործում
14:30
13 Օգոստոսի 2007

ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում շինարարների դերը՝ բնակավայրերի և շինությունների վերականգնման, պատերազմի հետևանքների վերացման և հանրապետության տնտեսության հետագա զարգացման գործում, ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված՝ Շինարարի օրվա առթիվ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի շնորհավորական ուղերձում. տոնը հանրապետությունում նշվում է օգոստոսի 12-ին։   

Ուղերձում նշվում է, որ ԼՂՀ կառավարության հստակ ծրագրերի համաձայն իրականացվում են ճանապարհների վերականգնման և բարեկարգման, գազիֆիկացման աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում՝ կայուն ոռոգման համակարգի ստեղծման ուղղությամբ։ Երկրում կառուցվում են նոր արդյունաբերական շինություններ, կենցաղային և վարչական նշանակության օբյեկտներ, բնակելի տներ, հանրակրթական դպրոցներ, իսկ վթարային շենքերը փոխարինվում են նորերով։

«Հուսադրող է նաև այն հանգամանքը, որ նորակառույց շինությունները տարբերվում են յուրօրինակ ճարտարապետական ոճով և թարմ որոշումներով, ինչը բավականին կարևոր է՝ հայկական ճարտարապետության հարուստ ավանդույթների շարունակության և ազգային կերպարի պահպանման տեսանկյունից», - ասվում է ուղերձում։

Դանիելյանի կարծիքով, Ստեփանակերտը տարեցտարի փոխվում է, դառնում է ավելի գեղեցիկ և գրավիչ։ Միաժամանակ, նրա խոսքերով, գաղտնիք չէ, որ չնայած կապիտալ շինարարության ծավալների ընդարձակմանը՝ այս ոլորտում դեռ զգացվում է լուրջ արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը։

Վարչապետի խոսքերով, խոսքն առաջին հերթին շինարարության պատշաճ որակի ապահովման մասին է, ինչին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Մայրաքաղաքում անընդհատ աճում է բնակելի տների պահանջարկը, «և հետագայում երկրի իշխանությունները ևս կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի մարդկանց բնակարանային պայմաններն ավելի բարելավվեն, որպեսզի քաղաքը ապրի լիարժեք կյանքով»։

«Երկրի ղեկավարությունը կշարունակի աջակցել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին՝ տրամադրելով նրանց նոր հարմարավետ բնակարաններ։ Մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Ղարաբաղի Շուշի քաղաքի վերականգնումն ու բարեկարգումը, ինչը նոր արտացոլում կգտնի շինարարական ծրագրերում, իսկ աշխատանքների ծավալները կընդլայնվեն պետական միջոցների հաշվին», - ասվում է ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։