484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանության նախարարը ներկա կգտնվի Աշուլուկում անցկացվելիք ԱՊՀ երկրների Ռազմաօդային ուժերի և Հակաօդային պաշտպանության զորավարժություններին
14:12
13 Օգոստոսի 2007

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը`նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ, ներկա կգտնվի ԱՊՀ երկրների Ռազմաօդային ուժերի և Հակաօդային պաշտպանության զորավարժությունների երկրորդ փուլին, որը տեղի  կունենա օգոստոսի 14-24-ը՝ Աշուլուկ հրաձգարանում (Աստրախանի երկրամաս)։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Աշուլուկում անցկացվող «Մարտական համագործակցություն-2007» զորավարժությունների երկրորդ փուլին Հայաստանը կմասնակցի որպես դիտորդ», - ասաց Շահսուվարյանը։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին», հղում անելով ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի օգնական, գնդապետ Ալեքսանդր Դրոբիշևսկուն, հայտարարել էր, որ զորավարժությունների փուլը գլխավորելու է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը։

Դրոբիշևսկին նշել է, որ այս զորավարժության ժամանակ կանցկացվեն С-300 և С-125 զենիթային հրթիռային կոմպլեքսների հրաձգություններ։ Սու-24, Սու-25, Սու-27, Միգ-29 ինքնաթիռները կցուցադրեն պաշտպանություն, ուղեկցում հնարքները, ինչպես նաև հարվածների հասցնում՝ օդային և ցամաքային կետերին։  

ՌՕՈՒ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հուլիսի վերջին Տելեմբա հրաձգարանում տեղի է ունեցել զորավարժությունների առաջին փուլը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բալթյան նավատորմի, Բելոռուսիայի Հանրապետության ՌՕՈՒ և ՀՕՊ զորամասերն ու ստորաբաժանումները։ Առաջին փուլի ընթացքում հրաձգություններ են կատարվել ԶՀԿ С-200-ից, որոնք գնահատվել են գերազանց։

Նա նաև տեղեկացրել է, որ եզրափակիչ երրորդ և չորորդ փուլերը տեղի կունենան օգոստոի վերջին և սեպտեմբերի սկզբին՝ Ղազախստանի և Ուզբեկստանի Հանրապետությունների հրաձգարաններում, որտեղ իրենց ռազմական վարպետությունը կցուցադրեն Ղազախստանի Հանրապետության ԶՈՒ օդային պաշտպանության ուժերը և Ուզբեկստանի Հանրապետության ՌՕՈՒ և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։