487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթը ժամանակավորապես տեղափոխվել է նոր շենք
11:28
13 Օգոստոսի 2007

Հայերեն լեզվով լույս տեսնող Վրաստանի միակ կենտրոնական «Վրաստան» թերթը շաբաթ՝ օգոստոսի 11- ին, «Սամշոբլո» հրատարակչության շենքից ժամանակավորապես տեղափոխվել է այլ շենք։

Ինչպես «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը տեղեկացրել է «Վրաստան» թերթի փոխխմբագիր Յուրի Պողոսյանը, թերթին տարածք դեռևս տրամադրել են Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցում, որը գտնվում է Կոլխոզնայա հրապարակի մոտ։ «Որքան ժամանակ մենք այստեղ կմնանք, դեռևս հայտնի չէ։ Իշխանությունները խոստացել են մեզ տրամադրել նոր տարածք», - տեղեկացրել է Յուրի Պողոսյանը։

«Մենք «Սամշոբլո» հրատարակչությունից նոր տարածք ենք տեղափոխել խմբագրության մեծ քանակությամբ ունեցվածք, համակարգչային և այլ տեխնիկա, կահույք։ Այդ գործում մեզ օգնել է Թբիլիսիի քաղաքապետարանը՝ տրամադրելով 5 բեռնատար ավտոմեքենա և բանվորներ, ովքեր օգնեցին տեղափոխել սարքավորումները և իրերը», - ասել է նա։

Միաժամանկ Յուրի Պողոսյանը նշել է, որ բազմաթիվ տարիներ «Սամշոբլո» հրատարակչության շենքում զբաղեցրած տարածքի ազատման մասին որոշումը շատ անսպասելի էր։ «Մենք ստիպված էինք շատ արագ հավաքել մեր իրերը», - ավելացրել է նա։

Վրաստանի իրավապահ մարմինները «Սամշոբլո» հրատարակչության շենքից մոտավորապես 90 կազմակերպությունների տարհանումը սկսել են ուրբաթ, առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ոստիկանության աշխատակիցները շենք են մտել՝ ներսում ռումբի առկայության պատրվակով։ Այնուհետև շենքը շրջափակվել է, տեղադրվել է երկաթյա ցանկապատ, որից ներս խմբագրության անցագրերով թույլ էին տալիս անցնել միայն նրանց, ովքեր աշխատում են հրատարակչության շենքում։ Շենքում գտնվող կազմակերպություններին խնդրել են անհապաղ ազատել տարածքը։     

Շենքում էին գտնվում Վրաստանի բազմաթիվ հայտնի թերթերի և ամսագրերի խմբագրություններ, այդ թվում նաև ԱՊՀ երկրների «ՄԻՐ» միջպետական հեռուստաընկերության վրացական մասնաճյուղը, որը շենքում ուներ արբանյակային սարքավորումներ, որոնոցով Վրաստանի մասին պատմող տեսանյութերի  հեռարձակման համար օգտվում էին համաշխարհային առաջատար այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են «Ռոյթերն» ու «Ասսոշիեյթիդ Փրեսը»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։