478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը օգնում է Հայաստանին՝ լուծել սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրները
15:22
10 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանին՝ լուծելու երկրում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու հիմնախնդիրները։

Ինչպես ուրբաթ հայտարարեց ՀԲ գյուղատնտեսության պետական բարեփոխումների աջակցության ծրագրի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այսօրվա դրությամբ  Համաշխարհային բանկը, մի շարք դոնոր կազմակերպությունների հետ համատեղ, բավականին միջոցներ է ուղարկում՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգությունն ապահովող տարբեր ծրագրերի ֆինանսավորման համար։

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում լուրջ աշխատանք է տարվել այս ոլորտում, սակայն Հայաստանում սննդամթերքի անվտանգության առումով վիճակը չի կարելի բավարար համարել»,- ընդգծեց նա, ելույթ ունենալով «Սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրները և դրանք հաղթահարելու հիմնական ուղղությունները» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Խաչատրյանի կարծիքով, այս ոլորտում գլխավոր հիմնախնդիրներն են, մասնավորապես, մթերքի որակը ստուգող անհրաժեշտ լաբորատորիաների բացակայությունը, արտադրողների մոտ սննդամթերքի անվտանգությունն ապահովող սարքավորումների բացակայությունը, ինչպես նաև արհեստավարժ կադրերի պակասը։

«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև միջազգային փորձը, քանի որ հասարակական սննդի ոլորտը բարդ և արագ զարգացող կառույց է»,- ավելացրեց նա։

Կլոր սեղանի կազմակերպիչներն էին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀԲ գյուղատնտեսության պետական բարեփոխումների աջակցության ծրագրի հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցեցին պետական կառավարման մարմիններ և սննդամթերք արտադրողներ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: