485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Գլխավոր շտաբի պետը պարգևատրել է Իրաքում հայ խաղաղապահների հինգերորդ հերթափոխին
11:49
10 Օգոստոսի 2007

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հինգշաբթի Իրաք մեկնած հայ խաղաղապահների հինգերրորդ հերթափոխի զինծառայողներին հանձնեց հուշանվերներ և պատվոգրեր։

«Զինծառայողները արժանապատվորեն են իրականացրել իրենց առջև դրված խնդիրները։ Այս ծառայությունն ունի դժվարություններ և զրկանքներ՝ ոչ միայն կապված ծառայության անցկացման հետ, այլև հարազատներից բաժանման հետ։ Նրանք վերադարձան պատվով, և ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում  հայ զինծառայողներին, որոնք ոչ միայն պաշտպանում են երկիրը, այլև մասնակցում են միջազգային անվտանգության ապահովման գործընթացներին», - ասել է նա։

Գլխավոր շտաբի պետի խոսքերով, ընդունելով իրենց առաքելությունը կատարած  զինծառայողներին, «մենք կարող ենք արձանագրել մեր հաղթանակի երկու պահ. առաջին հերթին, յուրաքանչյուր զինծառայողի գործողությունները՝ հանուն երկրի շահերի, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունը, որը ևս մեկ աստիճանով բարձրացրեց Հայաստանի և նրա Զինված ուժերի ընդհանուր հեղինակությունը»։

Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ գումարտակի ղեկավար, փոխգնդապետ Արտակ Տոնոյանն իր հերթին ասել է, որ գործունեության վեց տարիների ընթացքում գումարտակն անցել է լուրջ և ծանր ճանապարհ և այսօր գտնվում է վերապատրաստման և համալրման որակական փուլում՝ համատեղ զինավարժությունների և միջազգային դասընթացների ժամանակ դրսևորելով լավ իմացություն և ռազմական պատրաստվածություն։

Նա հավաստիացրել է, որ լինելով երկրում միակ նման ստորաբաժանումը՝ խաղաղապահ գումարտակը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դառնա միջազգային չափանիշներին համապատասխան օրինակելի, ռազմունակ ստորաբաժանում։  

Հայ խաղաղապահների համակազմի հինգերորդ հերթափոխը Իրաքում էր  փետրվարի 2-ից։ Հերթափոխի կազմում է 46 մարդ, որոնց թվում են՝ շտաբի երկու սպա, երեք ռազմական բժիշկ, 10-հոգանոց ականազերծողների բաժանմունք և տրանսպորտային դասակ (31 վարորդ)։ Հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը Իրաք է մեկնել հուլիսի երկրորդ կեսին։  

Հայ զինծառայողները Իրաքի խաղաղապահ առաքելությանը մասնակցում են լեհական գումարտակի կազմում՝ 2005 թ. հունվարի 25-ից։ Մինչև այժմ Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացրել, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 հայ խաղաղապահ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։