484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԳՌԴ ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանում ռուս սպայի սպանությունը հետաքննող քննիչներին
20:04
09 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության ներկայացուցիչը հանդիպել է ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննչական խմբի անդամների հետ, որոնք հետաքննում են Երևանից ոչ հեռու ռուս սպա Դմիտրի Երմոլովի սպանությունը, հինգշաբթի հաղորդեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։     

«Հանդիպումը տեղի ունեցավ նախօրեին։ ՌԴ ԳՌԴ ներկայացուցչին խոստացվեց նրա ներկայությունն ապահովել նախաքննության ընթացքում»,- «Նովոստի Արմենիա» գործակալությանն ասաց Տռուզյանը։

Հինգշաբթի ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ռուս սպա Դմիտրի Երմոլովի սպանության կասկածյալներին։ 

Մեղադրանքներ են ներկայացված Գոռ Բալյանին և Արտեմ Անդրեասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդապատճառներով կատարված սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 118-րդ հոդվածով (մարմնական վնասվածքների հասցվում)»

Հայաստանի երկու քաղաքացիները մեղադրվում են նրանում, որ օգոստոսի 6-ին, տեղի ժամանակով  00։30-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղի տարածքում կանգնեցրել են «Ժիգուլի» մեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլֆյոնովը, Դմիտրի և Դենիս Երմոլով եղբայրները, ինչից հետո Բալյանը ծեծել է Դենիս Երմոլովին, իսկ Անդրեասյանը՝ Անատոլի Կռիլովին։

Դրանից հետո կասկածյալները կրակ  են բացել մեքենայի վրա, որի մեջ գտնվում էին ռուսաստանցիները, իրենց մոտ գտնվող 7,62 մմ. տրամաչափի «Սայգա» որսորդական հրացաններից։

«Փամփուշտներից մեկը դիպել է մեքենայում գտնվող Դմիտրի Երմոլովին, որը մահացել է  հիվանդանոցի ճանապարհին»,- ասաց Տռուզյանը։

Գործի մի շարք հանգամանքներ պարզելու համար դատա-բժշկական և դատա-քիմիական փորձաքննություն է նշանակված, ինչպես նաև՝ համալիր դատա-ձգաբանական և դատա-քիմիական փորձաքննություններ։

Տռուզյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունների միջոցով հետաքննչական մարմինները մտադիր են պարզել, թե կասկածյալներից ով է կատարել մահացու կրակոցը։ Բալյանի և Անդրեասյանի համար, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: