486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեղադրանքներ են ներկայացվել ռուս սպայի սպանության մեջ կասկածյալներին
18:56
09 Օգոստոսի 2007

Հայաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել ռուս զինծառայող, լեյտենանտ Դմիտրի Երմոլովի սպանության մեջ կասկածյալներին։ 

«Մեղադրանքներ են ներկայացված Գոռ Բալյանին և Արտեմ Անդրեասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդապատճառներով կատարված սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 118-րդ հոդվածով (մարմնական վնասվածքների հասցվում)»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
 
Նրա խոսքերով, Հայաստանի երկու քաղաքացիները մեղադրվում են նրանում, որ օգոստոսի 6-ին, տեղի ժամանակով  00։30-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղի տարածքում կանգնեցրել են «Ժիգուլի» մեքենան, որի մեջ գտնվել են ՌԴ քաղաքացիներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլֆյոնովը, Դմիտրի և Դենիս Երմոլով եղբայրները, ինչից հետո Բալյանը ծեծել է Դենիս Երմոլովին, իսկ Անդրեասյանը՝ Անատոլի Կռիլովին։

Դրանից հետո կասկածյալները կրակ  են բացել մեքենայի վրա, որի մեջ գտնվում էին ռուսաստանցիները, իրենց մոտ գտնվող 7,62 մմ. տրամաչափի «Սայգա» որսորդական հրացաններից։

«Փամփուշտներից մեկը դիպել է մեքենայում գտնվող Դմիտրի Երմոլովին, որը մահացել է  հիվանդանոցի ճանապարհին»,- ասաց Տռուզյանը։

Գործի մի շարք հանգամանքներ պարզելու համար դատա-բժշկական և դատա-քիմիական փորձաքննություն է նշանակված, ինչպես նաև՝ համալիր դատա-ձգաբանական և դատա-քիմիական փորձաքննություններ։

Տռուզյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունների միջոցով հետաքննչական մարմինները մտադիր են պարզել, թե կասկածյալներից ով է կատարել մահացու կրակոցը։ Բալյանի և Անդրեասյանի համար, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: