480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անցկացվելիք «Ամառային ճամբար» ուսանողական համաժողովը կնպաստի միջազգային համագործակցության զարգացմանը. ՀՊՃՀ
16:37
09 Օգոստոսի 2007

«Ամառային-ճամբար-2007» ուսանողական համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանում օգոստոսի 11-18-ը, կնպաստի ուսանողների շրջանում միջազգային համագործակցության զարգացմանը։

Այս կարծիքը հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՃՊՀ) ուսխորհրդի նախագահ, Ազգային ուսխորհրդի փոխնախագահ Հայկ Աքարմազյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ուսանողներից բացի, համաժողովին կմասնակցեն Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի տարբեր ուսանողական կազմակերպությունների 10 ներկայացուցիչներ։

«Իհարկե, դրա շնորհիվ համաժողովը կարող է որոշակի քաղաքական համատեքստ ստանալ, բայց դրա հետ միաժամանակ կնպաստի տարբեր երկրներից ժամանած ապագա մասնագետների միջև գործնական և բարեկամական կապերի հաստատմանը»,- ասաց Աքարմազյանը։

Նրա խոսքերով, համաժողովի հյուրերի հետ հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում, ինչը ևս կնպաստի միջազգային կապերի ամրապնդմանը։ Աքարմազյանը պատմեց նաև միջոցառման երկու թուրք մասնակիցների մասին։

«Նրանցից մեկը երիտասարդ լրագրող է, մյուսը՝ քաղաքագետ, ընդ որում, հենց իրենք են համաժողովին մասնակցելու ցանկություն հայտնել»,- ասաց Աքարմազյանը՝  հույս հայտնելով, որ նրանց մասնակցությունը կարող է որոշակի նպաստ բերել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը։

«Ամառային ճամբար-2007» ուսանողական համաժողովը կանցկացվի օգոստոսի 11-18-ը՝ ՀՊՃՀ Հանքավանի մարզա-առողջարարական ճամբարում, որին կմասնակցեն հանրապետության և այլ երկրների տարբեր համալսարանների 200 ուսանողներ։

Ճամբարի ծրագրով նախատեսվում է անցկացնել խորհրդաժողովներ և քննարկումներ՝ ուսանողներին և երիտասարդությանը հետաքրքրող թեմաներով, ինչպես նաև դրանց հիման վրա կազմել համապատասխան բանաձև և առաջարկների ծրագիր։

Քննարկումների ընթացքում կշոշափվեն հետևյալ թեմաները. կրթական բարեփոխումներ, սոցիալական ծրագրեր և զբաղվածության հիմնախնդիր, հասարակական աշխատանքներ և քաղաքականություն, գիտություն և երիտասարդության մասնակցությունը դրանում, ուսանողների տեղական, տարածաշրջանային և միջազգային կապեր։

Ծրագրին մասնակցելու համար հրավիրվել են պատվիրակություններ Հայաստանի Ազգային ուսանողական ասոցիացիայից, Միջազգային եվրոպական ուսանողական ասոցիացիայից, Եվրոպական երիտասարդական համաժողովից, այլ եվրոպական կազմակերպություններից։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։