480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ Ռազմական դատախազության ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանում ռուս սպայի սպանությունը հետաքննող քննիչներին
18:24
08 Օգոստոսի 2007

Հայաստանում ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության ներկայացուցիչը մոտ ժամանակներս կհանդիպի ՀՀ  Գլխավոր դատախազության հետաքննչական խմբի հետ, որը զբաղվում է Հայաստանում ռուս սպա Դմիտրի Երմոլովի սպանության քննությամբ։ Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
 
«Ռուսաստանի Գլխավոր ռազմական դատախազության ներկայացուցիչը մեկ-երկու օրից կժամանի Հայաստանի Գլխավոր դատախազություն և, ինչպես հավաստվել էր, նրան հնարավորություն կընձեռվի ներկա գտնվել Դմիտրի Երմոլովի սպանության գործի հետաքննությանը»,- ասաց Տռուզյանը։

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության մամուլի ծառայության ղեկավարՄիխայիլ Յանենկոն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդել էր, որ Ռուսաստանի Ռազմական դատախազությունը լիովին բավարարված է հայ իրավապահ մարմինների կողմից սպանության հետաքննության ընթացքից։  

Նրա խոսքերով, Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, մշտապես գտնվում է ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության ներկայացուցիչը և, անհրաժեշտության դեպքում, նա կարող է ներկա գտնվել հետաքննության վարույթին:

Օգոստոսի 6-ին, Երևանից ոչ հեռու, երկու անհայտ անձինք կանգնեցրել են «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է ռուս, նրան և չորս ուղևորներին դուրս են բերել մեքենայից, ծեծել, ինչից հետո թույլ են տվել նրանց հեռանալ։

Վեց մետր հեռացած մեքենայի վրա կրակ են բացել, ինչի հետևանքով ուղևորներից մեկը` լեյտենանտ Դմիտրի Երմոլովը, հրազենային վերքեր էր ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին:

Փաստի հիման վրա հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքին սպառնացող միջոցով կատարված սպանություն)։

Հանցագործության կասկածանքով կալանքի տակ են առնվել Հայաստանի երկու քաղաքացիներ, որոնց մոտից առգրավվել է երկու «Սայգա» որսորդական հրացան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։