481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ֆերմերներին չի սպառնում մորեխների գրոհը. Գյուղնախարարություն
16:49
08 Օգոստոսի 2007

Հայաստանի ֆերմերային տնտեսություններին չի սպառնում մորեխների գրոհը։ Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պահպանության վարչության ղեկավար Գառնիկ Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ մորեխների տարածման մի քանի աղբյուրներ վերջին օրերին հայտնաբերվել են Արմավիրի մարզի չորս համայնքներում, և այժմ աշխատանքներ են տարվում՝ դրանց դեմ պայքարի ուղղությամբ։   

«Խնդիրն այն է, որ այժմ մորեխների բազմացման փուլն է, այդ պատճառով էլ դրանք խմբվում են, բայց դա երկար չի տևում։ Մարդկանց թվում է, թե տեղի է ունենում այդ միջատների մեծ հարձակում, բայց այս դեպքում որևէ վտանգ չկա, իսկ վտանգավոր կարող է լինել երամի հարձակումը»,- ասել է նա։

Պետրոսյանի խոսքերով, Հայաստանի դաշտերում մորեխների տարածումը հսկողության տակ է։ Նա նշեց, որ մորեխի սաղմերի հետազոտությունը ցույց է տվել, որ իրական սպառնալիք եղել է Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում և Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում։

«Այդ պատճառով էլ մենք այդ շրջանները մտցրել ենք մեր ծրագրի մեջ, և այդ վայրերում ընթանում է մորեխների տարածման դեմ կենտրոնացված պայքար»,- ասաց Պետրոսյանը։

Բացի այդ, նա հայտնեց,  որ նախարարությունը միշտ նկատի է ունենում վտանգավոր սահմանը գերազանցող օջախների առաջացումը։ «Այդ պատճառով, 5 հազ. հեկտար տարածության վրա կենտրոնացված պայքարից բացի, մենք նախատեսել ենք հողօգտագործողներին տրամադրել թունաքիմիկատներ՝ ևս 5 հազ. հեկտար տարածքում պայքար մղելու համար»,- ասաց նա։

2003թ. օգոստոսին Արագածոտնի մարզի Ապարանի շրջանում գրանցվել էր իտալական մորեխի մասսայական տարածում։ Դրանք ոչնչացնում էին ցորենը, բանջարեղենը և մշակաբույսերը։ 2004թ.-ից, այդ երևույթը կանխելու համար, նախարարությունը վնասատուների դեմ պայքարի ծրագրի մեջ է ներառել երկրի ողջ տարածքը։

Իտալական մորեխի նախորդ արշավանքը Հայաստան գրանցվել է 1951թ.-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։