486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հրավիրված է Կոլոմբոյում անցկացվելիք Import-Export Promotion Fair – 2008 ցուցահանդեսին
15:27
08 Օգոստոսի 2007

Հայաստանը 2008 թ. փետրվարին Կոլոմբո քաղաքում անցկացվելիք Import-Export Promotion Fair – 2008 (IMEXPO - 2008) ցուցահանդեսին մասնակցելու հրավերք է ստացել։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, պաշտոնական հրավերքը Ցեյլոնի Առևտրատնտեսական պալատի նախագահ Մահենոմ Դայանանդան փոխանցել է Շրի Լանկայում և Հնդկաստանում համատեղության կարգով հավատարմագրված ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին՝ նրա՝ Շրի-Լանկայի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Պալատում կազմակերպված «կլոր սեղանի» ընթացքում դեսպան Ա. Քոչարյանն իր ելույթում շոշափել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, քաղաքական և տնտեսական զարգացումները, կառավարության ներդրումային քաղաքականությունը՝ նշելով հանրապետությունում առկա օրենսդրական բարենպաստ դաշտը։

Այցի շրջանակներում հայ դիվանագետը ԱԳՆ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Ք. Վիջեյռատնեի հետ քննարկել է երկկողմանաի համագործակցության հեռանկարները։

Մասնավորապես կարևորվել է իրավական դաշտի ստեղծման, բարձր մակարդակի, նաև ձեռներեցների փոխայցելությունների անհրաժեշտությունը։

Դեսպան Քոչարյանի և Առևտրի, շուկայական զարգացման ու սպառման հարցերով նախարարի տեղակալ Ռ. Ռաթնայակեի հանդիպման ժամանակ ուրվագծվել են փոխշահավետ համագործակցության հետևյալ ուղղությունները. զբոսաշրջություն, կրթություն, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, ոսկերչություն:   

Կոլոմբոյում հայ դիվանագետը քննարկել է երկու երկրների ձեռնարկատերերի, ինչպես նաև առևտրատնտեսական հարցերով զբաղվող կառույցների ղեկավարների  հեռանկարային ուղղությունների հարցերը։

Շրի-Լանյակում հայ դիվանագետի աշխատանքային այցը տեղի է ունեցել օգոստոսի 1-5-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: