486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուս զինծառայողի սպանության հետաքննությունը գտնվում է ՀՀ կառավարության հսկողության տակ. ԱԳՆ փոխնախարար
10:50
08 Օգոստոսի 2007

Հայաստանում ռուս զինծառայող Դմիտրի Երմոլովի սպանության հետաքննությունը գտնվում է հանրապետության կառավարության հսկողության տակ։

Ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը ՌԴ ԱԳՆ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կառասինի հետ հեռախոսային զրույցի ժամանակ։ 

«Ղարիբջանյանը ըստ էության տեղեկացրել է հայկական կողմից հետաքննվող Երևանում օգոստոսի 6-ին ռուս զինծառայող Դմիտրի Երմոլովի մահվան հանգամանքների մասին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հայ դիվանագետի խոսքերով, հարցը գտնվում է ՀՀ կառավարության հսկողության տակ, իսկ պատահածի բոլոր հանգամանքների բացահայտման համար ստեղծվել է քննչական խումբ, և այս հանցագործության կասկածյալների հետ տարվում են քննչական աշխատանքներ։

ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը խոստացել է մանրամասն տեղեկացնել ռուսական կողմին հետաքննության ընթացքի վերաբերյալ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով դիմել էր հայկական իշխանություններին ռուս զինծառայողի մահվան հանգամանքների անհապաղ բացահայտման խնդրանքով։

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող լեյտենանտ Դմիտրի Երմոլովը մահացել է օգոստոսի 6-ի գիշերը, երբ կրակել են նրա մեքենայի վրա, որտեղ գտնվել են ևս չորս հոգի։ Միջադեպը տեղի է ունեցել Երևանից ոչ հեռու գտնվող Կոտայքի շրջանի Առինջ գյուղում։

Այս փաստի հիման վրա հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքին սպառնացող միջոցով կատարված սպանություն)։

Հանցագործության կասկածանքով կալանքի  են վերցվել Ա. Անդրիասյանը և Գ. Բալայանը, որոնց մոտից առգրավվել է 7,62 մմ. տրամաչափի  երկու սրսորդական «Սայգա» հրացան։ Քրեական գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարույթում։--0--     

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: