482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի լուծարի հավաքականի գլխավոր մարզչի հետ կնքած պայմանագիրը՝ չնայած նրա հիվանդության փաստին
15:35
07 Օգոստոսի 2007

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) մտադիր չէ լուծարել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդի հետ կնքած պայմանագիրը՝ չնայած նրա հիվանդության փաստին։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Պորտերֆիլդի մոտ հայտնաբերվել էր չարորակ ուռուցք, և մարտին նա վիրահատվել է Երևանի հիվանդանոցներից մեկում։

«Ես կարծում եմ, որ Պորտերֆիլդի հետ կնքած պայմանագրի լուծարումը անբարոյական քայլ կլինի մեր կողմից, ընդ որում, որ պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը երեք ամիս», - ասաց ՀՖՖ նախագահը։

Նրա խոսքերով, շոտլանդացի մասնագետը լի է Հայաստանի հավաքականը մարզելու ցանկությամբ և անգամ վատ ինքնազգացողությամբ՝ թիմի հետ մեկնել է Ղազախստան մրցախաղի, որն անցկացվում է 2008թ. Եվրոպայի Չեմպիոնատի նախընտրական փուլի շրջանակներում։

 «Պորտերֆիլդը մեր հավաքականի կողքին էր ամենադժվար ժամանակներին։ Այժմ նրա վիճակը փոքր-ինչ վատացել է, նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել», - ասաց Հայրապետյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքերով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է երկարացնել պայմանագիրքը Պորտերֆիլդի հետ, եթե նրա առողջությունը թույլ տա մարզել հավաքականը։

Հայրապետյանը տեղեկացրեց, որ այժմ թիմի հետ աշխատում է հայկական հավաքականի երկրորդ մարզիչը՝ բրիտանացի մասնագետ Թոմ Ջոնսը։

Շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը 2006 թ. օգոստոսին՝ ՀՖՖ-ի հետ կնքելով համագործակցության պայմանագիր՝ մինչև 2007 թ. վերջը։

Ավելի վաղ Յան Պորտերֆիլդը չորս ազգային հավաքականների գլխավոր մարզիչն է եղել՝ Զամբիայի (1993-1994), Զիմբաբվեի (1996-1997), Ամանի (1997-1999), Տրինիդադի և Տոբակոյի (2000-2002)։

Պորտերֆիլդը նաև եղել է անգլիական «Չելսի» ակումբի գլխավոր մարզիչը և մարզչի օգնականը։ —0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: