478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը՝ որպես Թուրքիայի վրա ազդելու լծակ. ՀՅԴ
15:34
07 Օգոստոսի 2007

ԱՄՆ-ն օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը՝ որպես Թուրքիայի վրա ազդելու լծակ, կարծում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Բուշի կողմից «ցեղասպանություն» բառը չօգտագործելը ոչ թե խնդրի նկատմամբ հասարակական ուշադրության պակաս է, այլ պարզապես Թուրքիային չվիրավորելու  ցանկություն»,- ասաց նա երեքշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մանոյանի խոսքերով, ԱՄՆ մի շարք նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը, այս հարցի վերաբերյալ Ամերիկայի մի շարք խոշոր պարբերականների դիրքորոշումը, Ցեղասպանաությանը վերաբերող 106-րդ բանաձևին միացած կոնգրեսականների թվի աճը վկայում են այն մասին, որ այս հարցի շուրջ հասարակական կարծիք արդեն ձևավորվել է։

«Եվ հենց այս պատճառով էլ ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում Բուշը խոսում է  ինչի մասին ասես, սակայն անմիջականորեն «ցեղասպանություն» բառը  չի օգտագործում»,- ասաց նա։

ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործում է՝ որպես Թուրքիայի համար որոշակի սպառնալիք։ «Սակայն դա չի խանգարում, որպեսզի Կոնգրեսը մոտ ժամանակներս արտահայտի իր դիրքորոշումը, քանի որ Ներկայացուցիչների պալատի 220 կոնգրեսականներ արդեն ստորագրել են 106-րդ բանաձևի տակ, որը նախագահից պահանջում է արտաքին քաղաքականություն վարելիս Ցեղասպանության դեպքերը դասակարգել հենց այդպես»,- համարում է Մանոյանը։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ 2007թ. հունվարի 30-ին։ Այս բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և այն ընդունելու համար պարտադիր չէ Սենատի հաստատումը կամ երկրի նախագահի ստորագրությունը։

106-րդ բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ արտացոլել և ներկայացնել այն հարցերը, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկական զտումներին, ցեղասպանությանը և, մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը, փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն ԱՄՆ արխիվներում։

Հայոց ցեղասպանությունը ХХ-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը կազմակերպել և ծրագրավորված իրագործել էր երիտթուրքերի կառավարությունը,  ինչի արդյունքում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում սրի էր քաշվել ավելի քան կես միլիոն հայ։ 

Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 40 նահանգներ։ --0—

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: