478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում` ԱՄՆ դեսպանի պաշտոնից Հոգլանդի թեկնածության ետկանչումը հայկական համայնքի հաղթանակն է. Կարծիք
15:32
07 Օգոստոսի 2007

Սպիտակ Տան կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Ռիչարդ Հոգլանդի թեկնածության ետկանչումը ԱՄՆ-ի հայկական համայնքի հաղթանակն է։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Հայկական համայնքը, առանձին քաղաքական անձանց աջակցությամբ, կարողացավ արգելել այնպիսի դիվանագետի Հայաստան ուղարկումը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ի տարբերություն ամերիկյան դիվանագիտության պաշտոնական դիրքորոշման, որը, չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, կասկածի տակ չի դնում ցեղասպանության փաստը», - ասաց նա։

Մանոյանի խոսքերով, սա կարելի է համարել հայկական դիվանագիտության հաղթանակը ևս, որը թեև չէր նպաստում այդ գործընթացին, բայց, միաժամանակ, չէր խանգարում ԱՄՆ-ի հայկական լոբբի աշխատանքին։

«Սպիտակ Տունը ցանկանում էր, որ պաշտոնական Երևանը ճնշում գործադրի հայկական համայնքի վրա, որպեսզի հանեն Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ ուղղված արգելքը, սակայն հայ դիվանագետները դա չարեցին», - ասաց նա։

Մանոյանը կարծում է, որ Հայաստանում դեսպան նշանակվող դիվանագետը իրավունք չունի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության փաստը։ ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի նոր թեկնածուն պետք է ղեկավարվի պաշտոնական Վաշինգտոնի կողմից ամրագրված քաղաքականությամբ, «այլ ոչ թե դրանից մեկ քայլ ետ գնա, ինչպես դա արեց Հոգլանդը»։

Օգոստոսի 3-ին Սպիտակ Տունը ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնից Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը։ Նախագահ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը դադարացվել է հայկական լոբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։

ԱՄՆ հայկական համայնքը դեմ էր Հոգլանդի թեկնածությանը, քանի որ պատասխանելով սենատորների հարցերին՝ նա խուսափել էր 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ճանաչումից։

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը 2006 թ. սեպտեմբերին վաղաժամ ավարտեց դիվանագիտական  առաքելությունը։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, դեսպանի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին՝ նրա կողմից բազմիցս հնչող  հրապարակային հայտարարություններն էին։

Հայոց ցեղասպանությունը ХХ-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը կազմակերպել և ծրագրավորված իրագործել էր երիտթուրքերի կառավարությունը,  ինչի արդյունքում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում սրի էր քաշվել ավելի քան կես միլիոն հայ։  

Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 40 նահանգներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: