484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել ծովափին
12:00
07 Օգոստոսի 2007

Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ամառային հանդարտություն է տիրում։ Ամառը մտել է իր լիարժեք իրավունքների մեջ, և այժմ մարդիկ մտածում են ոչ թե այն մասին, թե ում տան իրենց ձայնը և նախապատվությունը ընտրությունների ժամանակ, այլ ուր գնալ՝ հանգստանալու։ Հուլիսի սկզբին հաստատված անձրևային եղանակը փոքր-ինչ խափանեց հանգստացողների ծրագրերը և վշտացրեց արևային լոգանք ընդունել ցանկացողներին։

Սակայն արդեն հուլիսի վերջից հանրապետությունում հաստատվեց բավականին շոգ եղանակ՝ որոշ շրջաններում հասնելով միչև +38-39 աստիճանի, և բնակչության հիմնական մասը շտապեց դեպի հանգստավայրեր։   

Ֆինանսական հնարավորությունները հանգստացողներին բաժանել են մի քանի խմբերի։ Փոքր եկամուտներով մարդիկ, որպես կանոն, մեկնեցին գյուղ՝ բարեկամների մոտ կամ գյուղաքաղաքներ՝ հեռու քաղաքային եռուզեռից։

Միջին հնարավորությունների տեր քաղաքացիները հանգստանում են համեմատաբար էժան հանգստյան տներում՝ երկրի ներսում։ Բնակչության որոշակի տոկոսը նախընտրում է մեկօրյա հանգիստը՝ հիմնականում երկրի ամենախոշոր լճի՝ Սևանի ափին։

Ընդ որոմ, մեկշաբաթյա հանգիստը Դիլիջանի, Ծաղկաձորի, Սևանի, Աղվերանի, Ջերմուկի էլիտար հանգստյան տներում մեկ անձի համար կազմում է միջինը 100-150 հազ. դրամ (300-450 դոլար)։ Օրինակ, մեկ հյուրանոցային համարը Սևանա լճի ափին գտնվող Հարսնաքար էլիտար հանգստյան տանն արժե 35 հազ. դրամ (մոտավորապես 100 դոլար)։

Շատ քաղաքացիների համար Հայաստանի հայտնի հանգստավայրերի անմատչելիության պատճառով արդեն մի քանի տարի շարունակ հայերը նախընտրում են հանգստանալ Վրաստանում՝ Սև ծովի ափին, ընդ որում, հիմնականում Քոբուլեթիում և Բաթումիում։

Հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը նախընտրում է «վայրի» հանգիստը՝  չպատվիրելով համարներ հյուրանոցներում և հանգստյան տներում, այլ  վարձակալում է մասնավոր բնակարաններ։ Իսկ ընտանիքներով հանգստացողները, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում նորապսակները, դիմում են տուրիստական գործակալություններին՝ իրենց ապահովելով պատշաճ օթևանով և սնունդով։ Նման հանգստի մեկշաբաթյա նվազագույն արժեքը կազմում է միջինը 50-80 հազ. դրամ (150-240 դոլար)։

Ինչպես կարծում են մասնագետները, երկրի ներսում ամառային հանգստի ծառայությունների բարձր գները պայմանավորված են բավականին կարճ սեզոնով, որը տևում է ընդամենը երկու ամիս։ «Եթե հանգստյան սեզոնը տևեր ավելի երկար, ապա ծառայության գներն էլ ավելի ցածր կլինեին։ Սակայն, չնայած այս ամենին, անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ բարձր տարիֆները պահանջարկ ունեն։ Դուք այժմ Հայաստանի որևէ վայրում ազատ հյուրանոցային համար չեք գտնի», - կարծում է Sati առաքչական ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը։  

Բնակչության ունևոր խավը նույնպես նախընտրում է ծովային հանգստավայրերը, սակայն Եվրոպական երկրներում։ Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Armenia-Travel + M տուրիստական ընկերությունից, ամենամեծ  պահանջարկն ունեն Իսպանիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերը։

Հաստատված ավանդույթի համաձայն, երկրի քաղաքական ղեկավարությունը նախընտրում է հանգիստն անցկացնել երկրի ներսում։

Ամեն տարի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամառային հանգիստն անցկացնում է Սևանա լճի ափին գտնվող իր հանգստավայրում։ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նույնպես հանգստանում են Հայաստանի առողջարաններում։  

Հայաստանի ամառայի հանդարտությանը կփոխարինի ակտիվ աշունը, ինչը պայմանավորված է գալիք նախագահական ընտրություններով։ Լիովին հանգստացած ժողովուրդը կրկին պետք է ընտրի, որպեսզի ապագա նախագահը, ով էլ նա լինի, ամառային հանգիստը նախընտրի անցկացնել Հայաստանի ներսում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: