485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դիլիջանը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն
20:01
06 Օգոստոսի 2007

Հայկական Դիլիջան առողջարանային քաղաքը հանրապետության զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալու մեծ հեռանկարներ ունի։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց  Դիլիջանի փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը։

«Դիլիջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում արտասահմանյան և տեղացի ներդրողների համար, որոնք միլիոնավոր դոլարներ են ներդնում տարբեր օբյեկտների, այդ թվում՝ հյուրանոցների շինարարության մեջ։ Կարծում եմ, որ 5-6 տարի հետո Դիլիջանը կդառնա Հայաստանի զբոսաշրջության կենտրոն»,- ասաց նա։

Մակարյանը նշեց, որ այժմ քաղաքում խոշորածավալ շինարարական աշխատանքներ են տարվում, ինչն այս տարի հանգստացողների թվի նվազման պատճառներից մեկն է։ Բացի այդ, դեպի Դիլիջան զբոսաշրջիկների ներհոսքի նվազումը, փոխքաղաքապետի կարծիքով, կապված է ժամանցի վայրերի բացակայության և ոչ ճիշտ գնային քաղաքականության հետ։

«Արդեն հաջորդ տարի, քաղաքում կառուցվող բազմաթիվ օբյեկտների բացվելուց հետո, մեր քաղաքը հանգստի համար բավականին գրավիչ վայր կդառնա, առավել ևս՝ հաշվի առնելով հիանալի բնությունն ու փափուկ կլիման»,- եզրափակեց Մակարյանը։

Դիլիջանը լեռնային կլիմա ունեցող առողջարան է՝ հայտնի հրաշք բնական պայմաններով, բազմաթիվ հանգստյան տներով, առողջարաններով և զբոսաշրջային կենտրոններով։

Ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա գտնվող Դիլիջանի շրջակայքի կլիման փափուկ է և բավականին չոր։ Մաքուր լեռնային օդը հագեցած է սոճիների բուժիչ բույրով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։