486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«ԱԼՌՈՍԱ»-ն չի բացառում Հայաստանում ակնագործական բիզնես սկսելու հեռանկարը. ընկերության նախագահ
19:50
06 Օգոստոսի 2007

Ռուսական «ԱԼՌՈՍԱ» ալմաստ վերամշակող ընկերությունը չի բացառում Հայաստանում ակնագործական բիզնես սկսելու հնարավորությունը։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը։

 «Ռուսական ակնագործական շուկան հսկայական սանդղակներ ունի, որոնք ոչ ոք և որևէ բանով չի զբաղեցրել, և մենք չենք բացառում հայկական ակնագործական ընկերությունների հզորությունների ներգրավումը՝ պատվերներ տեղադրելու համար»,- ասաց նա։

Մեկնաբանելով ակնագործության և ոսկեգործության բնագավառներում   երկուշաբթի Հայաստանի կառավարության և «ԱԼՌՈՍԱ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագրի հեռանկարները,  Վիբորնովը նշեց, որ փաստաթուղթը ենթադրում է զարգացման երեք փուլ, և համագործակցությունն այսօր գտնվում է առաջին փուլում։

 «Երկրորդ փուլում մենք մտադիր ենք քննարկել ալմաստի վերամշակման ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկության ստեղծման հնարավորությունը»,- ասաց նա՝ զերծ մնալով կոնկրետ ծրագրեր և հայ գործընկեր-կազմակերպությունների անուններ  հրապարակելուց։

Միաժամանակ նա նշեց, որ այս համաձայնագիրը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու ճանապարհին արված առաջին քայլն է։ «Մենք մինչ օրս չենք հետազոտել հայկական ակնագործական ձեռնարկությունները, ինչը որոշակի ժամանակ կպահանջի»,- պարզաբանեց Վիբորնովը։

ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, ալմաստի վերամշակման և ոսկեգործության ոլորտում Հայաստանում այսօր գործում է 14 խոշոր ձեռնարկություն, որոնք ներգրավված են նախարարության մոնիտորինգի մեջ։ Այդ ձեռնարկություններում աշխատում է ավելի քան 2 հազ. մարդ։

Ռուսաստանը աշխարհի խոշորագույն ալմաստի հումք արտահանող երկրներից է։ Ալմաստի արտահանման ընդհանուր ծավալի մեկ երրորդը բաժին է ընկնում  Ռուսաստանին։ Հայաստանը ալմաստի հումք մշակող մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք կարող են տարեկան մինչև 1 մլն. կարատ ադամանդ մշակել։--0—

«ԱԼՌՈՍԱ»-ն ալմաստ  արտահանող աշխարհի խոշորագույն ընկերություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006թ. իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ընկերության արժեթղթերի ևս 8%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։