484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ համագործակցության խորացմամբ. վարչապետ
19:32
06 Օգոստոսի 2007

Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսական «ԱԼՌՈՍԱ» ՓԲԸ-ի հետ համագործակցության խորացմամբ. երկուշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանը հետաքրքված է «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ համագործակցության խորացմամբ և  ընկերության ներդրումային ծրագրերով»,- վարչապետի խոսքերը «Նովոստի Արմենիա» գործակալությանը փոխանցեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սարգսյանը ողջունեց մեծ ընկերությունների մուտքը Հայաստան՝ «լուրջ և հեռանկարային գործունեություն իրականացնելու» նպատակով։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել նման ընկերություններին, ինչի ապացույցն է այսօր հանրապետության կառավարության և «ԱԼՌՈՍԱ»-ի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։   

Իր հերթին Վիբորնովը վարչապետին ներկայացրեց իր ղեկավարած ընկերության  առաջիկա ծրագրերը և Հայաստանում ընկերության գործունեությունն ընդլայնելու, ներդրումային նոր և խոշոր նախագծեր իրականացնելու մտադրությունները։

Վիբորնովը հայտարարեց, որ ծրագրերն իրագործելիս ռուսական ընկերությունը նկատի է առնում հայկական ադամանդագործական և ոսկերչական ընկերությունների հետ ունեցած համագործակցության փորձը, երկրում բարձրորակ մասնագետների առկայությունը, ինչպես նաև Հայաստանի բարենպաստ օրենսդրական և ներդրումային միջավայրը։

«ԱԼՌՈՍԱ»-ի նախագահի խոսքերով, միջկառավարական համաձայնագրի շրջանակներում մեր երկրում դեռևս 2002թ.-ից գործունեություն ծավալած ռուսական ընկերությունը մտադիր է ակնագործության և ոսկեգործության բնագավառներում փոխշահավետ և ամուր համագործակցություն զարգացնել Հայաստանում։

Ռուսաստանը աշխարհի խոշորագույն ալմաստի հումք արտահանող երկրներից է։ Ալմաստի արտահանման ընդհանուր ծավալի մեկ երրորդը բաժին է ընկնում  Ռուսաստանին։ Հայաստանը ալմաստի հումք մշակող մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք կարող են տարեկան մինչև 1 մլն. կարատ ադամանդ մշակել։

«ԱԼՌՈՍԱ»-ն ալմաստ  արտահանող աշխարհի խոշորագույն ընկերություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006թ. իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ընկերության արժեթղթերի ևս 8%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։