483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մոտ տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ զոհվել է Ռուսաստանի մի քաղաքացի
18:02
06 Օգոստոսի 2007

Երկուշաբթի Երևանի մոտ գտնվող Կոտայքի շրջանի Առինջ գյուղում տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ  սպանվել է Ռուսաստանի մի քաղաքացի։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, օգոստոսի 6-ին, գիշերը ժամը 3-ին Կոտայքի ոստիկանության բաժին ՌԴ քաղաքացի Անատոլի Անդրեի Կռիլովից տեղեկություն է ստացվել այն մասին, որ տեղի ժամանակով 00։35-ին երկու անհայտ անձինք կանգնեցրել են «ՎԱԶ 2101» ամտոմեքենան, որի ղեկին նստած է եղել Կռիլովը, մեքենայից դուրս են բերել նրան և չորս գործընկերներին, ծեծել են, ինչից հետո թույլ են տվել հեռանալ։

«Վեց մետր հեռացած մեքենայի վրա կրակել են, ինչի հետևանքով ուղևորներից մեկը՝ Դմիտրի Գենադիի Երմոլովը, հրազենային վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին»,- տեղեկացրել է Տռուզյանը։

Տվյալ փաստի առնչությամբ Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով քրեական գործ է հարուցված (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն)։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, քրեական գործը փոխանցվել է գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթ։

«Կատարված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհիմն բանավեճի ժամանակ Անատոլի Կռիլովին և նրա գործընկերներին ծեծել են, իսկ հետո նրանց մեքենայի ուղղությամբ կրակել են Ա. Անդրիասյանը և Գ. Բալայանը»,- տեղեկացրել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, վերոնշյալ երկու քաղաքացիները կալանվել են՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  կատարված սպանության կասկածանքով։ Նրանց մոտից առգրավվել է 7,62 մմ. տրամաչափի երկու որսորդական «Սայգա» տեսակի ակոսափող  հրացան։ Հետաքննությունը շարունակվում է։--0--     

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը: