481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
14:07
06 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Վլադիմիր Կարապետյանը, որը զբաղեցնում էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնը,  նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ։ Այս մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչությունից։  

Վլադիմիր Կարապետյանը ծնվել է 1969թ. հուլիսի 5-ին Երեւանում: 1993թ. ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը: 1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Դիվանագիտական ծառայության է անցել 1994 թվականից` որպես ԱՊՀ վարչության կցորդ: 1996-1997թթ. աշխատել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում որպես երրորդ քարտուղար: 1997թ. մինչեւ 2001թ. ՀՀ ԱԳՆ համակարգում զբաղեցրել է ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների երկրորդ քարտուղարի, ԱՊՀ երկրների բաժնի վարիչի, այնուհետեւ Ռազմաքաղաքական վարչության անվտանգության համագործակցության բաժնի վարիչի պաշտոնները:

2001-2004թթ. աշխատել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունում` խորհրդականի պաշտոնում: Վերադառնալով Հայաստան` 2004-2006թթ. զաղեցրել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնը, իսկ 2006թ. հունիսից կատարել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պարտականությունները:

ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել է մի քանի տասնյակ պաշտոնական եւ աշխատանքային այցերի, միջազգային խորհրդաժողովների եւ համաժողովների: Արտերկրում մասնակցել է մի շարք դիվանագիտական վերապատրաստման դասընթացների, 2005թ. մասնակցել է Հռոմի ՆԱՏՕ Պաշտպանական քոլեջի հնգամսյա դասընթացին:

Կարապետյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: