478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սահմանադրական կարգը բռնի փոփոխելու կոչեր անելու մեջ մեղադրվողները դատապարտվել են կալանքի
13:32
06 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երկուշաբթի մասամբ մեղավոր է ճանաչել այն անձանց, ովքեր մեղադրվում էին սահմանադրական կարգը բռնի փոփոխությունների ենթարկելու կոչեր անելու մեջ։

Դատարանի վճռով «Հայ կամավորների միություն» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը անմեղ է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1 մասով (Պետական իշխանությունը բռնի ուժով զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոփոխելու հանրային կոչեր)։

Այնուամենայնիվ, Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քր.օր.ի 235 հոդվածի 1 մասով (հրազենի (բացառությամբ ողորկափող հրազենի և դրա փամփուշտների) անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում, զինամթերքի, ակոսավոր հրազենի փամփուշտների, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի)։

Արդյունքում, դատարանի վճռով, Սեֆիլյանը դատապարտվել է մեկ ու կես տարվա ազատազրկման. պատիժը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեա-կատարողական հաստատությունում, պատժաժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 9-ից սկսված։

Սեֆիլյանի հանցակիցը՝ «Հայ կամավորների միություն» հասարակական կազմակերպության ակտիվիստ Վարդան Մալխասյանը, մեղավոր է ճանաչվել սահմանադրական կարգը բռնի կերպով փոփոխելու հանրային կոչեր անելու համար և դատապարտվել է 2 տարի ազատազրկման. պատիժը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեա-կատարողական հաստատությունում, պատժաժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 10-ից սկսված։

Եվս մեկ մեղադրյալ՝ Վահան Ալոյանը, նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235 հոդ. 1 մասով (հրազենի (բացառությամբ ողորկափող հրազենի և դրա փամփուշտների)անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում, զինամթերքի, ակոսավոր հրազենի փամփուշտների, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի)։

Նա դատապարտվել է մեկ ու կես տարվա ազատազրկման. պատիժը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեա-կատարողական հաստատությունում, պատժաժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից՝ 2006թ. դեկտեմբերի 28-ից սկսված։

Մինչև դատավճռի ուժի մեջ մտնելու պահը բոլոր դատապարտվածները մնալու են կալանքի տակ։ Պաշտպանական կողմի տրամադրության տակ 15 օր կա, որպեսզի մինչև դատավճռի հրապարակելն այն գանգատարկի  ՀՀ քրեական գործերով բողոքարկման դատարանում։

Սեֆիլյանի և Մալխասյանի ձերբակալության պատճառ են դարձել 2006թ. դեկտեմբերի 4-ի «Հայ կամավորների միություն» հասարակական կազմակերպության համագումարի ժամանակ տված նրանց ելույթները։

Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չի։ Նա ղարաբաղյան պատերազմի վետերան է, «Շուշի» հատուկ ջոկատի հրամանատար։
 
Սեֆիլյանի և Մալխասյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է հուլիսի 2-ից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: