478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը այլընտրանք չէ իշխանությանը. ՀՀՇ վարչության անդամ
15:56
03 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Վերջին տարիներին հայկական ընդդիմությունը գաղափարական պայքար չի մղում և գործում է իշխանության գծագրած շրջանակներում: Ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայոց համազգային շարժում ընդդիմադիր կուսակցության վարչության  անդամ, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

«Վերջին տարիներին ընդդիմությունը հրաժարվել է սեփական ծրագրերից և գաղափարական պայքարից և գործում է իշխանությունների գծագրած շրջանակներում: Իսկ դա նշանակում է, որ այն այլընտրանք չէ իշխանությանը»,- ասաց նա:

Միաժամանակ, Շահնազարյանը նշեց, որ ընդդիմադիր գործիչների հրաժարվելը գաղափարական պայքարից ցույց է տալիս ամեն գնով իշխանափոխության հասնելու նրանց ձգտումը` հանուն նույն այդ իշխանության։

Շահնազարյանը կարծում է, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունների զգալի մասը, հստակ ծրագրեր չունենալու պատճառով, պատասխաններ չի կարող տալ երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում առկա կարևորագույն հարցերին:

«Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ կան լուծում պահանջող մի շարք լուրջ հիմնախնդիրներ, որոնց վերաբերյալ ընդդիմությունը պետք է հստակ արտահայտված տեսակետներ ունենա: Բայց ընդդիմադիր կուսակցությունների ճնշող մեծամասնությունը պատասխաններ չունի այդ հարցերին»,- հայտարարեց նա:

Փորձագետի կարծիքով, գաղափարախոսություն և ծրագիր կազմելու փոխարեն ընդդիմությունը «ինչ-որ անհասկանալի բանակցություններ է վարում տարբեր փոփոխական ձևաչափերով» և լուծում է միայն իրադրային, տվյալ պահից բխող հարցեր: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։