480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Կոմունիստական շարժումը Հայաստանում անհնարին է պահպանել առանց կոմկուսների միասնության. կարծիք
17:29
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Կոմունիստական շարժումը անհնարին է պահպանել Հայաստանում առանց երկրում գործող կոմունիստական ուղղվածության կուսակցությունների միասնության: Այսպիսի կարծիք է հայտնել հինգշաբթի մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի առաջատար կոմունիստական կուսակցության (ՀԱԿԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Եթե կոմունիստական կուսակցությունները չմիաձուլվեն, Հայաստանում անհնարին կլինի պահպանել կոմունիստական շարժումը, դեռ ավելին, անհնար կդառնա երկրի քաղաքական կյանքում լուրջ դեր խաղալու հնարավորությունը»,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքերով, հենց միասնականության բացակայության հետևանքն էր, որ մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) ստացավ ընտրողների ձայների միայն 0,63%-ը:

«Այս թիվը ևս մեկ անգամ ապացուցեց միասնության արդիականությունը, թեև ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը համառորեն չի ցանկանում միավորվել»,- հայտարարեց ՀԱԿԿ առաջնորդը, ընդգծելով, որ Հայաստանում գրանցված երեք կոմկուսներից միայն ՀԿԿ-ն  ունի նման դիրքորոշում:

Սաֆարյանի կարծիքով, եթե Հայաստանի կոմկուսը հետագայում էլ շարունակի նմանատիպ «ոչ-կառուցվածքային կեցվածք» ցույց տալ, ապա ստիպված կլինի հաշտվել ընտրողների թվաքանակի հետզհետե նվազման հետ:

Հայաստանի առաջատար կոմունիստական կուսակցությունը գործում է 1997 թվականից: Կոմկուսի անդամների թիվը 3,5 հազար  է: Կուսակցությունը 8 շրջանային կոմիտեներ ունի Երևանում և տասը` մարզերում:

Ներկայումս Հայաստանում գործում են երեք կոմունիստական կուսակցություններ` Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի առաջատար կոմունիստական կուսակցությունը և Վերաստեղծված կուսակցությունը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: