481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը համատեղ գործարկման է տրվել «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին
17:09
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոսոտսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը համատեղ գործարկման է տվել «Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ձեռնարկությանը, որը նաև իրականացնում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համատեղ կառավարումը։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հաղորդեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսիսյանը, հանրապետության կառավարությունը նման որոշում է ընդունել օգոստոսի 2-ի նիստում՝ նկատի ունենալով «Զվարթնոց» օդանավակայանի գործարկման հաջող փորձն ու դրական արդյունքները։

Նրա խոսքերով, «Շիրակ» օդանավակայանի նոր շահագործողը մտադիր է բարելավել տեխնիակական միջոցները և բարձրացնել ավիաձեռնարկություններին մատուցվող ծառայություների մակարդակը։

«Շահագործող ձեռնարկությունը պետք է իրականացնի թռիչքուղու նորոգումը, տեղադրի լուսաձայնային համակարգ և դարձնի «Շիրակը» առաջնակարգ օդանավակայան»,- նշեց Մովսիսյանը։

Նրա խոսքերով, դա թույլ կտա անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում օգտագործել «Շիրակը» որպես այլընտրանք ոչ միայն «Զվարթնոցի», այլ նաև Թբիլիսիի օդանավակայանի համար։ Գյումրու օդանավակայանից չվերթեր կիրականացվեն նաև ԱՊՀ երկրներ։

Ինչպես հայտնեց Մովսիսյանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Շիրակը» համատեղ շահագործման օդանավակայան է, նոր ղեկավարը ստանձնեց ՀՀ ՊՆ չվերթերն անվճար սպսարկելու պարտականությունը։ «Այսինքն, պետությունը կազատվի տարեկան 200-250 հազար դոլար վճարելու պարտավորությունից»,- ընդգծեց ՔԱԳՎ ղեկավարը։

Նա հավելեց, որ կխնայվի ևս 1,7 մլրդ. դրամ (ավելի քան 5 մլն. ԱՄՆ դոլար) գումար, որը պետբյուջե էր ներդրվել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման համար։

Մովսիսյանը հայտնեց, որ շահագործողը ծրագրում է 2007-ին իրականացնել շուրջ 10 մլն. դոլարի ներդրում։ Նա հավելեց, որ «Շիրակ» օդանավակայանի շահագործման ժամկետը նույն տևողությունը կունենա, ինչ «Զվարթնոցինը»։

«Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էրնեկյանին։

«Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային տերմինալը բացվեց այս տարվա մայիսին։ Տերմինալի կառուցումը և վերասարքավորումը գնահատվում է 58 մլն ԱՄՆ դոլար։

«Զվարթնոցի» ենթակառույցների զարգացման համար նախատեսված 220 միլիոնից արդեն ներդրվել է 97 մլն. ԱՄՆ դոլար։

«Հայաստան-միջազգային օդանավակայաններ» ձեռնարկությունը ծրագրում է «Զվարթնոցը» դարձնել տարածաշրջանային կենտրոն, ինչը թույլ կտա օգտագործել Հայաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքը։

Ձեռնարկությունում կարծում են, որ իր դիրքի շնորհիվ, Հայաստանը ստանում է զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալու և եվրոպական շուկայի համար բեռնափոխադրումներ կատարելու հեռանկար։

Այսօր 34 միջազգային ավիաընկերություններ Երևանը կապում են աշխարհի ավելի քան 60 քաղաքների հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: