485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրումները կսկսվեն օգոստոսի կեսին. ՀԵ փոխտնօրեն
16:00
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր փոխադրումները կսկսվեն 2007թ. օգոստոսի կեսին: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Էլբակ Թարփոշյանը:

«Օգոստոսի 1-ից ԱՊՀ երկրների Երկաթգծերի տնօրենների խորհուրդն արդեն հայտարարել էր լաստանավային փոխադրումները սկսելու մասին, իսկ մոտակա 10-15 օրերի ընթացքում լաստանավային շփումը կանոնավոր կդառնա»,- ասաց նա։

Միաժամանակ, Թարփոշյանը հայտնեց, որ Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրումների ժամանակացույցն արդեն կազմված է, նախատեսվում է ամսական իրականացնել 4 փոխադրում։ Երկուշաբթի օրերին լաստանավը դուրս կգա Կովկաս նավահանգստից դեպի Փոթի, իսկ հինգշաբթի օրերին Փոթիից կժամանի Կովկաս նավահանգիստ:

«Ներկայումս արդեն մի շարք պատվերներ ունենք Ռուսաստանից Հայաստան լաստանավով գետանցային փոխադրումներ կատարելու, Հայաստանից պատվերներ դեռ չեն ստացվել: Խնդիրն այն է, որ պետք է կազմել փոխադրումների կանոնավոր գրաֆիկ, այդ ժամանակ հաղորդակցությունը կտա ցանկալի արդյունքները»,- նշեց Թարփոշյանը:

Մեկնաբանելով Փոթի-Կովկաս փորձառական հաղորդակցությունը, որն իրականացվում էր վերջին 4 ամիսների ընթացքում, ՀԵ փոխտնօրենը նշեց, որ այս գործընթացն օգնել է պայմանավորվածություն ձեռք բերել կանոնավոր փոխադրումներ իրականացնելու վերաբերյալ և մի շարք հարցեր լուծել մաքսային և սահմանապահ ծառայությունների հետ:

Նրա խոսքերով, Փոթի-Կովկաս կանոնավոր հաղորդակցության սկիզբը անհրաժեշտություն է առաջացրել ձևավորել մշտապես գործող մաքսային և սահմանապահ ծառայություն, ավելացնել այդ ծառայությունների աշխատակիցների թիվը, քանի որ Կովկասի նավահանգստից փոխադրումների ծավալը մի քանի անգամ գերազանցում է նախատեսված ցուցանիշները:

Ավելի վաղ, Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է Ռուսաստանի հետ այլընտրանքային երկաթգծային լաստանավային կապ հաստատելու հնարավորություն: Նրա խոսքերով, Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված քաղաքական որոշման համաձայն, լաստանավով գետանցն դեռևս իրավունք ունի փոխադրումներ իրականացնել միայն Հայաստանի ուղղությամբ:

2007թ. փետրվարի 13-ին Երևանում Հայաստանի կաառվարության և Reserve Capital Corporation շվեյցարական ընկերության միջև հուշագիր է ստորագրվել Փոթի-Կովկաս լաստանավով հաղորդակցության մասին: Առաջին լաստանավի` Smat-ի տարողունակությունը, որի տերն է Reserve Capital Enterpising Corporation-ը, կազմում է 50 վագոն:

Լաստանավով գետանցի փոխձնական մեկնարկը տեղի է ունեցել 2007թ. ապրիլին: Հայաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով, փորձնական փոխադրումը հաջող է անցել, բոլոր տեխնիկական չափանիշները պահպանվել են:

Նոր երթուղու համաձայն, երկու նավահանգիստների միջև ընկած 315 մղոն տարածությունը նավերը կարող են անցնել 31 ժամվա ընթացքում, այն դեպքում, երբ Փոթիից և Բաթումիից Իլյիչևսկի նավահանգիստ բեռնափոխադրումների տևողությունը մոտավորապես մեկ շաբաթ է: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։